ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Երկրորդ աշխարհամարտի ժամանակ զոհված հայ հերոսների հիշատակին
1 րոպեի ընթերցում
![ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Երկրորդ աշխարհամարտի ժամանակ զոհված հայ հերոսների հիշատակին](http://armenpress.am/resized/480/static/news/b/2024/05/1136724.jpg)
ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաղթանակի և խաղաղության օրվա կապակցությամբ Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը հարգանքի տուրք է մատուցել 2-րդ աշխարհամարտի ժամանակ զոհված հայ հերոսների հիշատակին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դեսպանությունից հայտնում են, որ դեսպան Քվինը ծաղկեպսակ է դրել Երևանի «Հաղթանակ» զբոսայգու անմար կրակի մոտ։