«Լադանիվա»-ն վառ ելույթով կներկայանա «Եվրատեսիլ 2024» երգի մրցույթին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ 2024» երգի մրցույթի երկրորդ կիսաեզրափակչի գլխավոր փորձն անցկացվել է մայիսի 8-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ներկայացել է վառ ու պայծառ բեմադրությամբ։ Բեմադրության հեղինակ, ռեժիսոր Արթուր Մանուկյանի խոսքով՝ բեմում իրական համերգային կատարման տրամադրություն է ստեղծված։

«Մենք փորձել ենք ներկայացնել «Լադանիվա»-ի գունավառ տեսակը։ Բեմադրության մեջ կտեսնեք հայկական վիշապագորգը, որը որոշակիորեն ներկայացվում է նաև պիքսելային տրամադրությամբ, ինչը խորհրդանշում է «Լադանիվա»-ի արվեստում կամրջվող ավանդականն ու ժամանակակիցը։ Երաժիշտները բեմում ներկայանալու են ազատ համերգային ոճով, որը ոչ միայն այս տարվա եվրատեսիլյան բեմի տրամաբանությունն է, այլև հնարավորություն է խմբի անդամների համար աշխատելու հանդիսատեսի հետ և նրանց համար: Բեմադրության մեջ նաև կոլաժային տրամաբանությամբ օգտագործվել են «Ժակո» երգին առնչվող տարրեր, որոնք կապված են Ժակլինի մանկության և «Լադանիվա» խմբի խորհրդանիշների հետ»,-նշում է Մանուկյանը:

Պատվիրակության ղեկավար Դավիթ Ծերունյանն էլ վստահեցնում է՝ անցնող ամիսների երկար աշխատանքը տվել է սպասվող արդյունքը: «Այս ամիսների ընթացքում մեր թիմն ու արտիստներն արել են ամեն բան՝ Հայաստանը լավագույնս ներկայացնելու համար։ Պրոմո շրջագայությունների, Մալմյոյում փորձերի և լրագրողների հետ հանդիպումների արդյունքում մենք համոզվել ենք, որ «Լադանիվա»-ն և մեր երգը շատ են սիրվել, և այժմ ամեն ինչ կախված է քվեարկությունից։ Հենց այս առումով չափազանց կարևոր է, որ Հայաստանին սատարող բոլոր մարդիկ անպայման քվեարկեն մեր պատվիրակի օգտին»,-շեշտում է նա:

Մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչին, որը տեղի կունենա մայիսի 9-ին, «Լադանիվա»-ն ելույթ կունենա 8-րդ համարի ներքո: Մրցույթը կսկսվի Երևանի ժամանակով ժամը 23:00-ին: Մրցույթը կհեռարձակվի Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերով:

Հայերեն

Պետք է ձևավորենք ջրային ոլորտի բարեփոխումների ճանապարհային քարտեզ. վարչապետը մասնակցել է ջրային ոլորտի աշխատաժողովին

Հանքարդյունաբերական ընկերության կողմից հողը փչացնելու վերաբերյալ քրեական վարույթով պատճառված 4.9 մլն դրամի վնասը վերականգնվել է

Երևանում մեկնարկել է «Armenia Expo-2026» միջազգային ցուցահանդեսը

Մոլդովայի խորհրդարանի խոսնակը մերժել է երկրում ՌԴ-ի նշանակած դեսպանի մեղադրանքները․ Moldpres

Բուլղարիայի վարչապետը հայտարարել է, որ ԵՄ բյուջեն այս տարի լուրջ մարտահրավեր է․ BTA

Լոնդոնում նշել են Մեծ Բրիտանիայի անվիճելի ինքնիշխանությունը Ֆոլկլենդյան կղզիների նկատմամբ

Մարդուն առևանգելու, սպանության փորձ կատարելու վերաբերյալ քրեական վարույթով 2 անձ ձերբակալվել է, կատարվել են տասնյակից ավելի խուզարկություններ

Ոսկերիչների փողոցը ժամանակավորապես փակ կլինի

Սեպտեմբերի 5-ի միջոցառումների անոնս

«Մի գդալ սեր». երբ կինոն, խոհարարությունն ու հայկական արտադրանքը միավորվում են մեկ պատմության մեջ