Մշակույթ

Ռուսական արվեստի թանգարանը մի շարք միջոցառումներով կտոնի հոբելյանը

2 րոպեի ընթերցում

Ռուսական արվեստի թանգարանը մի շարք միջոցառումներով կտոնի հոբելյանը

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական արվեստի թանգարանը 2024-ին նշում է իր հիմնադրի՝ ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, խորհրդային բժշկության առաջատար ներկայացուցիչ պրոֆեսոր Արամ Աբրահամյանի ծննդյան 125-ամյակը և թանգարանի հիմնադրման 40- ամյակը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոբելյանական տարում թանգարանը կներկայան նոր և հետաքրքիր ձևաչափով` համագործակցելով «Կերոն» հիմնադրամի հետ: Համագործակցության հուշագիրը կկնքվի մայիսի 14-ին։

«Կերոն»-ը նորաստեղծ զարգացման հիմնադրամ է, որի գործունեության առանցքային ուղղությունն է Հայաստանում կազմավորել նվիրյալ և նախաձեռնող մասնագետների միջավայր՝ ստեղծելով այնպիսի հասարակություն, որը բեղմնավոր արդյունքներ կբերի և գրավիչ կլինի իրենց և երկրի համար: Միևնույն ժամանակ հիմնադրամը Հայաստանում և նրա սահմաններից դուրս կիրականացնի տարաբնույթ ծրագրեր, որոնք կնպաստեն երկրի հանրահռչակմանը, հարուստ ժառանգության պակպանմանը և տարածմանը:

«Կերոն» զարգացման հիմնադրամի հովանավորությամբ մայիսի 18-ին Ռուսական արվեստի թանգարանի ֆասադային հատվածում կիրակնացվի «Սիմֆոնիկ կասկադ» ֆլեշմոբ՝ յուրօրինակ փոքրիկ նախաձեռնություն մայրաքաղաքի սրտում՝ Կասկադում:

Այդ օրը կտրվի նաև համատեղ իրականացվող կրթամշակութային նախաձեռնության մեկնարկը՝ «Երաժշտական ուրբաթներ» և «Կրթական շաբաթներ» ծրագրերը։ Հունիսից մինչև աեպտեմբերի վերջ Ռուսական արվեստի թանգարանի դիմացի հատվածում յուրաքանչյուր ուրբաթ երեկո կհնչի դասական երաժշտություն` կենդանի կատարմամբ, իսկ շաբաթ առավոտյան՝ ինտերկատիվ կրթական ծրագրեր՝ փոքրերի, և մեծահասկաննե համար։ Թանգարանային գործունեության այս նորարական ձևաչափը կյանքի կկոչվի «Կերոն» հիմնադրամի հետ համագործակցության շնորհիվ։

Հոբելյանական տարվա շրջանակներում «Կերոն» զարգացման հիմնադրամի աջակցությամբ Մոսկվայի պետական Տրետյակովյան պատկերասրահում «Մոսկվա-Երևան-Մոսկվա» խորագրով ժամանակավոր ցուցահանդես կկազմակերպվի: Այն բաց կլինի հունիսի 4-ից օգոստոսի 12-ը և նվիրվում է Արամ Աբրահամյանի 125- ամյակին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում