Տնտեսություն

ՀՀ ՏԿԵ նախարարը Բրազիլիայի դեսպանի հետ հանդիպմանն ընդգծել է երկու երկրների միջև հարաբերությունների խորացման անհրաժեշտությունը

1 րոպեի ընթերցում

ՀՀ ՏԿԵ նախարարը Բրազիլիայի դեսպանի հետ հանդիպմանն ընդգծել է երկու երկրների միջև հարաբերությունների խորացման անհրաժեշտությունը

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարության տարածած հաղորդագրությունից, Գնել Սանոսյանը ողջունել է դեսպանին և ընդգծել Հայաստանի և Բրազիլիայի միջև բոլոր մակարդակներում հարաբերությունների խորացման անհրաժեշտությունը։

Դեսպանն իր հերթին ընդգծել է Հայաստանի և Բրազիլիայի միջև պատմական կապերի առկայությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են էներգետիկ ոլորտի վերաբերյալ հարցեր։

Դեսպանը նախարարին է ներկայացրել վերականգնվող էներգետիկայի ոլորտում Բրազիլիայի փորձը՝ կենսավառելիքի արտադրման, ինչպես նաև հողմային, արևային էներգիայի ստացման և կիրառման փորձը։

Նախարար Սանոսյանը մասնավորապես հետաքրքրվել է կենսավառելիքի ստացման եղանակներով և այն Հայաստանում տեղայնացնելու և կիրառելու հնարավորություններով։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել արդեն մասնագիտական մակարդակում քննարկել այս ոլորտում համագործակցության հնարավորությունները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում