ՌԴ նախագահից երդմնակալությանը մասնակցելու հրավեր, կարծես թե, չեմ ստացել․ Փաշինյան

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հարցին, թե ինչու չի մասնակցում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանն այն դեպքում, երբ ավելի վաղ մասնակցել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալությանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մայիսի 7-ին կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Թուրքիայի նախագահից երդմնակալությանը մասնակցելու հրավեր էր ստացել, և, հաշվի առնելով նաև հայ-թուրքական օրակարգը և դրա առանձնահատկությունը՝ մասնակցել է։

«Ռուսաստանի նախագահից հրավեր, կարծես թե, չեմ ստացել, բայց եթե հրավեր ստանայի, այսօրվա այս խոսակցությունը պակաս կարևոր չէ ինձ համար, որովհետև, ակնհայտորեն, շատ կարևոր հարցեր ենք քննարկում։ Ես հույս ունեմ, որ դուք էլ եք այդպես գնահատում, որովհետև, եթե անկարևոր գնահատեիք, ձեր հարցերն ինչո՞ւ պետք է տայիք․․․բոլոր հարցերը կարևոր են»,- ասաց Փաշինյանը։

Հայերեն 中文

Բիզնես նախաձեռնությունների աջակցման նոր գործիք 63-72 տարեկան քաղաքացիների համար. ծրագրի մանրամասները

Քննարկվել են կառուցապատման ծրագրերի իրականացման ընթացքում ջրային ենթակառուցվածքներին առնչվող խնդիրները

Մեծ Բրիտանիայում ամերիկացի զինծառայողին կասկածում են Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ

Հայաստանն ու Իրանը քննարկել են տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման ընթացքը

Արտակ Մանգասարյանն ազատվել է ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից

Պուտինը և Լուկաշենկոն մոտ 4 ժամ բանակցություններ են վարել ՀԱՊԿ-ի նստաշրջանի նախօրյակին

Բայդենը հրապարակել է 2020 թ․ ընտրություններում պարտությունից հետո իրեն ուղղված Թրամփի նամակը

Հայաստանն ու Իրանը քննարկել են մշակութային կապերի ամրապնդմանն առնչվող հարցեր

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ

Լույս է տեսել «Հայ կոմպոզիտորների ուրախ երգեր» ժողովածուն