Քաղաքականություն

Վարչապետը նշեց, թե որն է համարում իր ամենամեծ անհաջողությունը

2 րոպեի ընթերցում

Վարչապետը նշեց, թե որն է համարում իր ամենամեծ անհաջողությունը

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր կառավարման տարիներին ամենամեծ անհաջողությունը համարում է 44-օրյա պատերազմը։ Վարչապետն այս մասին ասած մայիսի 7-ի հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին, թե ո՞րն է համարում իր ամենամեծ անհաջողությունը։

Վարչապետը բացատրեց, թե ի՞նչու հնարավոր չեղավ խուսափել 44-օրյա պատերազմից։

«Լեռնային Ղարաբաղի հետ կապված իրադրությունը փակուղային էր 2018 թվականի դրությամբ։ Ի՞նչով էր արտահայտվում այդ փակուղին, որովհետև 2018 թվականի առկա կետից առաջ գնալու համար անհրաժեշտ էր իրականացնել հետևյալ քայլերը․ առաջինը՝ յոթ շրջանների վերադարձ, երկրորդ՝ ԼՂ-ի ընթացիկ կարգավիճակի լուծարում, արձանագրումն այն բանի, որ ԼՂ-ն միայն հայերի կողմից կառավարվող կամ ինքնակառավարվող տարածք չէ, այլև ինչքան հայերի կողմից է կառավարվում, այնքան էլ կառավարվում է ադրբեջանցիների կողմից, սրա արդյունքով՝ Լեռնային Ղարաբաղից հեռացած ադրբեջանցիների վերադարձի երաշխիքների ստեղծում, հաջորդը՝ ԼՂ-ի կարգավիճակի որոշման անորոշ հետաձգումն էր։ Եվ, եթե նույնիսկ այս ամենն արվեր, պատերազմը շարունակում էր մնալ անխուսափելի»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ չէր երևում, թե ինչ էր լինելու հետո։

Չորս տարվա բոլոր դետալները գծելու արդյունքում վարչապետը եկել է այն եզրակացության, որ պատերազմն անխուսափելի էր երկու դեպքում էլ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում