Համաշխարհային աստղերն իրենց յուրօրինակ զգեստներով փայլել են «Met Gala 2024» միջոցառմանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նորաձևության ոլորտի ամենասպասված իրադարձություններից մեկը՝ «Met Gala 2024»-ը, Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում իր շուրջ է համախմբել շոու բիզնեսի հանրահայտ աստղերին և դիզայներներին։

«Met Gala 2024»-ի գլխավոր թեման ծաղիկներն են եղել:

«Արմենպրես»-ը ներկայացնում է ուշադրության արժանի արտիստներից մի քանիսի տպավորիչ կերպարները:

Բեդ Բաննին ընտրել է սև կոստյում՝ դեկորատիվ կարերով: Երգիչը ձեռքերում սև ծաղիկներ է պահել:

Ջենիֆեր Լոպեսն ընտրել է «Schiaparelli»-ի էլեգանտ զգեստ։ Ասեղնագործված զգեստի հետ երգչուհին կրել է վզնոց՝ համապատասխան ադամանդե ապարանջանով և «Tiffany & Co»-ի մատանիով:

Քիմ Քարդաշյանը կրել է զգեստ՝ զարդարված մետալիկ ծաղիկներով: «Maison Margiela»-ի զգեստն ընդգծել է աստղի չափազանց նեղ իրանը:

Քարդաշյանի մայրը՝ Քրիս Ջենները, միջոցառման է ժամանել «Oscar de la Renta»-ից նրբագեղ սպիտակ զգեստով՝ զարդարված մեծ ծաղիկներով:

Քայլի Ջենները ևս կարմիր գորգի վրա է հայտնվել «Oscar de la Renta»-ի զգեստով:

Քենդալ Ջենները բոլորի ուշադրությունը գրավել է «Givenchy Couture»-ի՝ 1999 թվականի սև և շագանակագույն փայլուն զգեստով:

Լանա Դել Ռեյը կրել է «McQueen dryad» զգեստ՝ փշոտ ճյուղերով և շղարշով:

Դուա Լիպան գոթական ոճի զգեստ է կրել՝ հարուստ ժանյակներով: Նրա զգեստն ամբողջացրել է փետուրներով թիկնոցը:

Դեմի Մուրը միջոցառմանը մասնակցել է սև շքեղ զգեստով, որի վրա ասեղնագործ պիոն է: Զգեստի թևերը թիթեռի թևեր են հիշեցնում:

Հայերեն

Թրամփը հերքել է իր առնչությունն Ուկրաինայում Starlink-ի աշխատանքի սահմանափակումներին

Երևանի կոնյակի գործարանը COP17 գագաթնաժողովին

Հայաստանը Կոստա Ռիկայի փորձը կկիրառի կենսառեսուրսների տվյալների բազայի զարգացման համար

NVIDIA-ի հիմնադիրը հայկական Firebird-ը համարում է Կենտրոնական Ասիայում նոր ամպային հարթակ ստեղծող ընկերություն

TRIPP-ի ենթակառուցվածքների նախագծման աշխատանքների մեկնարկի հետ կապված ՀՀ մի խումբ պաշտոնյաներ մեկնել են Սյունիքի մարզ

Երևանի Նալբանդյան և Ալեք Մանուկյան փողոցներում ինքնակամ տեղադրված կրպակներ են ապամոնտաժվել

ԱՄՆ-ն դիվանագետների մի մասին հրահանգել է հեռանալ Սաուդյան Արաբիայից՝ հութիների սպառնալիքի պատճառով

Սաուդյան Արաբիայի օդանավակայաններից մեկի վրա հարձակման հետևանքով կա 1 զոհ, 8 վիրավոր

Աշխատանքի վրա հիմնված ուսուցումն ու կենսաբազմազանությունը. ի՞նչ ծրագրեր են սպասվում

ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է «Երևանը՝ հետիոտնի համար. մատչելիություն և հավասար հնարավորություններ» հետազոտության արդյունքների քննարկմանը