ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը մայիսի 4-ին հանդիսատեսի դատին հանձնեց Ռ. Կունիի «Հայրիկը սարդոստայնում» կատակերգությունը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ներկայացման բեմադրիչը ՀՀ վաստակավոր արտիստ Վերոնիկա Սարոյանն է:
Հանգամանքներից հյուսված սարդոստայնը վերածվում է լաբիրինթոսի, որտեղից դժվար է դուրս գալ՝ չնայած բոլոր ջանքերին և հնարքներին։ Համացանցում երկու երիտասարդների հանդիպումը դառնում է մի խառնաշփոթ և կատակերգական պատմության սկիզբ, որտեղ յուրաքանչյուր նոր իրադարձություն միայն խորացնում է քաոսը։ Գլխավոր հերոսը երկակի խաղ է վարում, բայց նրա գաղտնիքները անտեսանելի են մնում շրջապատի համար։
Ներկայացման դերակատարներն են ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Բալանդինան, Արմեն Արնաուտովը, Արմեն Մարգարյանը, Լալիտա Բուկիան, Արեն Խաչատրյանը, Անաիդա Գաբրիելյանը, Յանա Թուրգունյանը, Անտոն Աղաջանյանը։
Ներկայացման բեմանկարիչը Տիգրան Հարությունյանն է, զգեստները՝ Յուլիա Ֆինկի, խորեոգրաֆիան` Նունե Կիրակոսյանի, երաժշտական ձևավորումը՝ Վերոնիկա Սարոյանի: