Մշակույթ

Տեղի է ունեցել «Մշակույթի զարգացման» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի առաջին նիստը

2 րոպեի ընթերցում

Տեղի է ունեցել «Մշակույթի զարգացման» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի առաջին նիստը

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել «Մշակույթի զարգացման» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի առաջին նիստը, որը վարել էԿԳՄՍնախարար, հոգաբարձուների խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանը:

Հոգաբարձումների խորհրդի կազմում ընդգրկված են ՀՀ ԿԳՄՍ, Արտաքին գործերի, Էկոնոմիկայի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների ներկայացուցիչներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, նախարարն անդրադարձել է «Մշակութային զարգացման հիմնադրամի» նպատակներին ու գործունեությանը՝ կարևորելով նոր կառույցի դերակատարումը. «Մշակույթի բարեփոխումների փուլում կարևորել ենք այս կառույցի ձևավորումը և ակնկալում ենք արդյունավետ և տեսանելի բովանդակային աշխատանք, որը կբարելավի մշակութային գործունեության միջավայրը, ինչպես նաև կնպաստի մեր հարուստ մշակույթի ներուժի առավել արդյունավետ օգտագործմանը, ոլորտի տեսանելիության բարձրացմանն ու հանրահռչակմանը»,- նշել է նախարար Ժաննա Անդրեասյանը:

Ըստ աղբյուրի՝ «Մշակույթի զարգացման» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի առաջին նիստի օրակարգում ընդգրկված էին «Մշակույթի զարգացման» հիմնադրամի նպատակների, 2024 թ. գործունեության, նախահաշվի, կառուցվածքի և հաստիքացուցակի, տնօրենի ընտրության չափանիշների վերաբերյալ հարցերը:

«Մշակույթի զարգացման» հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Ավետիսյանը ներկայացրել է հիմնադրամի նպատակները ու գործունեության ոլորտները, տարեկան ծրագիրը, կառուցվածքը և հաստիքացուցակը, հիմնադրամի 2024 թվականի նախահաշիվը և ոչ ֆինանսական ցուցանիշները:

Նշվում է, որ նիստի ընթացքում քննարկվել են նաև «Մշակույթի զարգացման» հիմնադրամի գործունեությանն առնչվող տարբեր հարցեր։

ՀՀ կառավարության 2024 թվականի փետրվարի 29-ի թիվ 306-Ա որոշմամբ ստեղծվել է «Մշակույթի զարգացման» հիմնադրամը և հաստատվել էկանոնադրությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում