Քաղաքականություն

Հունաստանի ԱԳՆ-ն ողջունում է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանների անվտանգության հանձնաժողովի նիստին ձեռք բերված պայմանավորվածությունը

1 րոպեի ընթերցում

Հունաստանի ԱԳՆ-ն ողջունում է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանների անվտանգության հանձնաժողովի նիստին ձեռք բերված պայմանավորվածությունը

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հունաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության հայտարարությունը ապրիլի 19-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական ​​սահմանի սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովների ութերորդ հանդիպման արդյունքների վերաբերյալ։

«Ընդգծելով Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության, կայունության և բարգավաճման անհրաժեշտությունը՝ մենք ողջունում ենք ապրիլի 19-ին հայկական և ադրբեջանական կողմերի միջև Պետական սահմանների սահմանազատման և սահմանների անվտանգության հանձնաժողովի 8-րդ նիստի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունը։

Մենք նշում ենք, որ երկու կողմերն էլ պայմանավորվել են, որ սահմանի սահմանազատման գործընթացը հիմնված կլինի Ալմա-Աթայի 1991թ. հռչակագրի վրա:

Մենք խրախուսում ենք երկու կողմերին շարունակել համաձայնեցված քայլերի իրականացումը և ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասվում է X սոցիալական ցանցի Հունաստանի ԱԳՆ միկրոբլոգում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում