Դեպարդիեն ձերբակալվել է և հարցաքննվել սեռական ոտնձգությունների մեղադրանքների գործով

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեն ապրիլի 29-ին կանչվել է Փարիզի ոստիկանության կոմիսարիատ՝ երկու կանանց կողմից սեռական ոտնձգությունների հետ կապված մեղադրանքների գործով:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է CNN-ից, 75-ամյա դերասանին ձերբակալել են և հարցաքննել։

Մեղադրանքները վերաբերում են Դեպարդիեի կողմից ենթադրյալ ոտնձգություններին Ժան-Պիեռ Մոկիի` 2014 թ. «Մագը և սիամականները» և Ժան Բեկերի՝ 2021 թ. «Կանաչ փեղկերը» ֆիլմերի նկարահանումների ժամանակ։ Առաջին դեպքում մեղադրանքն առաջադրել է ռեժիսորի օգնականը, երկրորդում՝ ֆիլմի ձևավորողը։

Դեպարդյեն չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները։

2020 թ. դեկտեմբերից հետաքննվում է նաև Դեպարդիեին առաջադրված մեղադրանքը դերասանուհի Շառլոտ Առնուին բռնաբարելու մեջ։ Ընդհանուր առմամբ, դերասանին սեռական ոտնձգությունների մեջ մեղադրել է 13 կին։

2012 թվականի դեկտեմբերին Դեպարդիեն լքել է Ֆրանսիան և հրաժարվել Ֆրանսիայի քաղաքացիությունից՝ տարեկան 1 միլիոն եվրոյից ավելի եկամտի վրա 75 % հարկ սահմանելու պլանների պատճառով։ 2013 թ. հունվարին դերասանն ստացել է Ռուսաստանի քաղաքացիություն, իսկ փետրվարին՝ մշտական ​​գրանցում Մորդովիայում։

Հայերեն

Թրամփը հերքել է իր առնչությունն Ուկրաինայում Starlink-ի աշխատանքի սահմանափակումներին

Երևանի կոնյակի գործարանը COP17 գագաթնաժողովին

Հայաստանը Կոստա Ռիկայի փորձը կկիրառի կենսառեսուրսների տվյալների բազայի զարգացման համար

NVIDIA-ի հիմնադիրը հայկական Firebird-ը համարում է Կենտրոնական Ասիայում նոր ամպային հարթակ ստեղծող ընկերություն

TRIPP-ի ենթակառուցվածքների նախագծման աշխատանքների մեկնարկի հետ կապված ՀՀ մի խումբ պաշտոնյաներ մեկնել են Սյունիքի մարզ

Երևանի Նալբանդյան և Ալեք Մանուկյան փողոցներում ինքնակամ տեղադրված կրպակներ են ապամոնտաժվել

ԱՄՆ-ն դիվանագետների մի մասին հրահանգել է հեռանալ Սաուդյան Արաբիայից՝ հութիների սպառնալիքի պատճառով

Սաուդյան Արաբիայի օդանավակայաններից մեկի վրա հարձակման հետևանքով կա 1 զոհ, 8 վիրավոր

Աշխատանքի վրա հիմնված ուսուցումն ու կենսաբազմազանությունը. ի՞նչ ծրագրեր են սպասվում

ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է «Երևանը՝ հետիոտնի համար. մատչելիություն և հավասար հնարավորություններ» հետազոտության արդյունքների քննարկմանը