Գյումրու Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանի ֆոնդը համալրվեց նոր ցուցանմուշներով

3 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հովհաննես Շիրազի 110-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակներում Գյումրու Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանի ֆոնդը համալրվեց նոր ցուցանմուշներով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ֆոնդը համալրվեց արխիվային բացառիկ փաստաթղթերով, որոնք թանգարանին է նվիրել Շիրակի պետական համալսարանը․ դրանք Լենինականի մանկավարժական ինստիտուտի 1935-1936 թթ. հրամանագրքում ուսանող Հովհաննես Շիրազի մասին հրամաններն են։

«Լենինականի մանկավարժական ինստիտուտն այս տարի տոնում է հոբելյանական 90-ամյակը։ Արխիվային փաստաթղթերի հետ աշխատելիս հանկարծ հայտնաբերեցինք, որ առաջին ուսումնական տարվա առաջին կիսամյակում երկու հրաման առնչվում է Հովհաննես Շիրազին, որոնց բովանդակությունը ևս մեկ անգամ փաստում է, որ բանաստեղծը ըմբոստ էր և հաճախ էր հայտնվում հայրենիքի շուրջ ծավալվող քննարկումների կիզակետում»,-ներկայացնելով փաստաթղթերը՝ նշեց Գյումրու համայնքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը։

Ցուցանմուշների ներկայացմանը հաջորդել են Շիրազյան ընթերցումները՝ Գյումրու Մտորումների թատրոնի դերասանների կողմից:

Նշենք, որ բանաստեղծի հուշատուն-թանգարանը հին կառույց է` 1868 թվականի, եղել է մեծահարուստ վաճառականի տուն: Տարիների ընթացքում եղել է նաև արտադրամաս: Տունը հենց այն նույն փողոցում է, որտեղ գտնվում է Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը: Չնայած Շիրազը չի հասցրել ապրել այս տանը, բայց հենց այստեղ՝ Իսահակյանի տան հարևանությամբ է ցանկացել օրերից մի օր թանգարան ունենալ։ Երբ 1983 թվականին եկել է Իսահակյանի տուն, այդ ժամանակ Կարեն Դեմիրճյանը մի քանի տուն է ցույց տվել Շիրազին, բայց նա այս մեկն է հավանել ու ասել՝ «Վարպետի տունն է կողքը, իմ տունս էլ կուգա»։

Փողոցն այսօր Վարպետաց է կոչվում: Շիրազը նույնիսկ պատմել է, որ երբ փոքր է եղել, հենց այս թաղերում է ջուր վաճառելով իր ապրուստը վաստակել: 1988թ. դեկտեմբերի երկրաշարժի պատճառով թանգարանը դեռ չբացված, իրենց տանիքը այստեղ գտան երկրաշարժի հետևանքով անօթևան դարձած մեկ տասնյակից ավելի ընտանիքներ: 2000-2002թթ-ին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Բնակարանի գնման վկայագրեր» ծրագրի շնորհիվ թանգարանում բնակվող այդ ընտանիքներն ապահովվեցին մշտական բնակարաններով: Սա հնարավորություն ընձեռեց թանգարանին` Գյումրու քաղաքապետարանի և Հայաստանի կառավարության համագործակցությամբ վերականգնել այս հասարակական վայրը` հասանելի դարձնելով Գյումրու քաղաքացիների և այցելուների համար:

ԱրմենուհիՄխոյան

Հայերեն Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն