Հասարակական

Կիրանցում վնասվածքներ են ստացել և բժշկական կենտրոն տեղափոխվել ոստիկանության ծառայողներ

1 րոպեի ընթերցում

Կիրանցում վնասվածքներ են ստացել և բժշկական կենտրոն տեղափոխվել ոստիկանության ծառայողներ

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կիրանց բնակավայրում մասնագիտական ծառայություն կատարելիս ապրիլի 26-ին ոստիկանների և քաղաքացիների միջև առաջացած միջադեպի հետևանքով վնասվածքներ են ստացել և բժշկական կենտրոն տեղափոխվել ոստիկանության երկու ծառայողներ:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՆԳ նախարարությունից, ըստ նախնական տվյալների՝ ծառայողները վնասվածքները ստացել են քաղաքացիների կողմից քարերով և փայտերով հարվածելու հետևանքով:

Վնասվածքներ ստացած ոստիկանների կյանքին վտանգ չի սպառնում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում