Ինովացիա

Ucom-ն անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում

2 րոպեի ընթերցում

Ucom-ն անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ucom ընկերությունը անվճար Wi-Fi է ապահովել Իջևանի չորս համայնքներում տեղադրված «խելացի» կանգառներում։

Բերքաբեր, Սարիգյուղ, Այգեհովիտ և Վազաշեն սահմանամերձ համայնքներում վերջերս կառուցվել են արևային կայաններով կահավորված կանգառներ, որոնք ունեն էլեկտրաէներգիայի հասանելիություն։ Իր կողմից Ucom-ը լարային ինտերնետ է անցկացրել դեպի տաղավարներ և ապահովել Wi-Fi ծածկույթ, որից բնակիչները կկարողանան օգտվել՝ տրանսպորտ սպասելիս։

Ijevan 2.jpg (181 KB)

«Մենք անցած տարի ֆիքսված կապ անցկացրինք Իջևանում՝ որպես մարզերում ցանցի ընդլայնման ծրագրի մի մաս։ Սակայն ուղղակի որակյալ ծառայություններ մատուցելը մենք բավարար չենք համարում, այլ ճիշտ ենք գտնում, որ պետք է հնարավորինս օգտակար լինենք այն համայնքներին, որտեղ աշխատում ենք։ Հուսով ենք, այս քայլով ավելի հարմարավետ կդարձնենք բնակիչների կյանքը», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Մեր համայնքի չորս գյուղական բնակավայրում՝ Վազաշեն, Այգեհովիտ, Սարիգյուղ և Բերքաբեր համայնքներում տեղադրվել են արևային վահանակներով աշխատող «խելացի կանգառներ»: Անհրաժեշտություն էր առաջացել տվյալ կանգառներն ապահովելու անվճար ինտերնետ կապով: Այս կապակցությամբ դիմեցինք Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին: Դրական արձագանքը չուշացավ և այսօր մեր բնակիչներն օգտվում են ընկերության ինտերնետ ծառայությունից», - նշել է Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը։

Նշենք, որ անցած տարվա ընթացքում Ucom-ը ֆիքսված ցանց է անցկացրել Իջևանում, Գորիսում, Գավառում և Սևանում։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում