Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը երկրի ընդդիմության առաջնորդին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին ընդառաջ Ավստրալիայի Լիբերալ կուսակցության յոթ թեկնածու, ովքեր հաստատվել են հաջորդ դաշնային ընտրություններին մասնակցելու համար, համատեղ հայտարարություն են ներկայացրել ընդդիմության առաջնորդ Փիթեր Դաթոնին՝ կոչ անելով նրան և ապագա Լիբերալ կառավարությանը 1915-1923 թվականների իրադարձությունները ճշգրիտ բնութագրել որպես ցեղասպանություն։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը։

Նամակը, որն ընդդիմության առաջնորդին է ուղարկվել 2024 թվականի ապրիլի 23-ին, հավանության է արժանացել թեկնածուներ՝ Ժիզել Կապտերյանի, Դոկտոր Քեթի Ալենի, Թիմ Ուիլսոնի, Մենի Չիչիելոյի, Քեթի Մալենսի, Սքոթ Յանգի և Թեո Զագրաֆոսի կողմից։

Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի Գործադիր տնօրեն Մայքլ Քոլոքոսյանը շնորհակալություն է հայտնել թեկնածուներին՝ Հայոց ցեղասպանության ճշգրիտ ճանաչման նպատակով երկրի առաջնորդների վրա ճնշում գործադրելու հարցում հայ-ավստրալական համայնքին աջակցելու համար:

«Մենք հանրային ընտանիք ենք եւ աջակցում ենք այն թեկնածուներին, որոնք պատրաստ են պաշտպանել մեր շահերը», - ասել է Քոլոքոսյանը։

2023 թվականին Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը նաև հավանություն է տվել 1915-1923 թվականներին հայերի, ասորիների և հույների ցեղասպանությունների վերաբերյալ կուսակցական քաղաքականությանը։

Հազարավոր մարդիկ ամբողջ Ավստրալիայում անհամբեր սպասում են, թե արդյոք Ավստրալիայի վարչապետը և ընդդիմության առաջնորդը վերջապես քաջություն կունենան օգտագործել Ցեղասպանություն բառը:

Հայերեն العربية English Español Türkçe

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում

Նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը շրջայց է կատարել «Թումո ստուդիոսում»

12 պատմամշակութային կառույց ստացել է հուշարձանի կարգավիճակ. ՀՀ ԿԳՄՍՆ

Երևան-Սևան ավտոճանապարհի մի հատվածում նոյեմբերի 8-ին երթևեկության փոփոխություններ կլինեն

Գյումրիում անցկացվել է «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոն և «Հայաստանի տնտեսությունը Երևանից դուրս» խորագրով համաժողովը

Նոյեմբերի 7-ի միջոցառումների անոնս

Սփյուռքը պետք է Հայաստանը դիտարկի նաև որպես բիզնես հնարավորությունների հարթակ. Պետրոս Ասթուրյան

ՀՀ ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին

Մոլդովական ոգելից խմիչքները 12 մեդալ են նվաճել Բրյուսելում կայացած միջազգային մրցույթում. Moldpres

Հայտնաբերվել է «Կինդեր» տեսակի քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ