Մշակույթ

Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը

2 րոպեի ընթերցում

Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մահացել է նկարիչ, Հայաստանի նկարիչների միության անդամ Խաչիկ Հարությունյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Հայաստանի նկարիչների միությունն ու տեղեկացնում, որ հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա ապրիլի 26-ին ժամը 18:00-20:00 «Լյուար» սգո սրահում: Հուղարկավորությունը՝ ապրիլի 27-ին ժամը 13:00-ին նույն վայրից:

Խաչիկ Հարությունյանը ծնվել է 1953 թվականի օգոստոսի 6-ին Երևանում: 1971-75 թվականներին սովորել էԽաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտինկարչության ու գծագրության բաժնում։ Աշխատել է Սևանի շրջանի Ծովագյուղի միջնակարգ դպրոցում` որպես ուսուցիչ, հետագայում՝ Սևանի քաղաքային կուլտուրայի բաժնի թատրոնում` բեմադրող նկարիչ։ 1977-82 թվականներին եղել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի նկարիչ-դեկորատորը, մասնակցել է մի շարք օպերային և բալետային ներկայացումների ձևավորման աշխատանքներին՝ «Դավիթ Բեկ», «Նորմա», «Տոսկա», «Գայանե», «Անուշ» և այլն:

Խաչիկ Հարությունյանի համահեղինակությամբ ստեղծված «Հայաստան» որմնանկարը 2014-ին ընդգրկվել է ՀՀ պատմամշակութային արժեքների ցանկում։ Նա հեղինակ է տասնյակից ավելի մոնումենտալ աշխատանքերի, ձևավորել է բազմաթիվ գեղարվեստական գրքեր, հրատարակել է գեղանկարչական երեք ալբոմ, բանաստեղծությունների և գրաֆիկական աշխատանքների երկու ժողովածու։ Հրապարակումներով և ելույթներով հանդես է եկել մամուլում և հեռուստատեսությամբ։ Հեղինակել է բազմաթիվ հոդվածներ, որոնք հրապարակվել են թերթերում և ամսագրերում, հրատարակել հեղինակային գիրք-ալբոմներ։ Նրա բազմաթիվ աշխատանքներ պահպանվում են ՀՀ մշակույթի նախարարությունում և գեղարվեստական ֆոնդերում, անհատական հավաքածուներում, Ռուսաստանում, Գերմանիայում, Բելգիայում, Ֆրանսիայում և այլուր:

Խաչիկ Հարությունյանը նաև ՌԴնկարիչների միության և ՅՈՒՆԵՍԿՕ-ինկարիչների դաշնության անդամ էր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում