Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը հայերեն գրառում է կատարել՝ նվիրված Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր մենք շարունակում ենք հարգել Հայոց ցեղասպանության ժամանակ խլված կյանքերի հիշատակը և խորհում ենք այն ցավի մասին, որ շատերը մինչ օրս ապրում են:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին` Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ։
«1915 թվականին սպանվել է ավելի քան 1,5 միլիոն հայ։ Մենք պետք է այնպես անենք, որ նրանց անուններն ու պատմությունները երբեք չմոռացվեն»,- նշված է ԱԳ նախարարի գրառման մեջ` հայերենով հավելելով. «Հիշում ենք և պահանջում»։
In 1915, over 1.5 million Armenians were killed.
Today, we continue to honour the lives stolen during the genocide against Armenians and reflect on the trauma that many still endure.
We must ensure their names and stories are never forgotten.
Հիշում ենք եւ պահանջում
— Mélanie Joly (@melaniejoly) April 24, 2024