Հայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Սենատի «Հանրապետականներ» խմբակցության անդամ Վալերի Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ՝ հիշեցնելով, որ դրա զոհ է դարձել ավելի քան մեկ միլիոն մարդ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին պատգամավորը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։
«Զգացմունքներն ու զայրույթը, որ համակել են ինձ այսօր առավոտյան Հայոց ցեղասպանության հիշատակի կապակցությամբ: Էմոցիաներ այս ցեղասպանության մասին մտածելիս, որին զոհ գնաց ավելի քան մեկ միլիոն մարդ։ Զայրույթ Արցախում տեղի ունեցած նոր էթնիկ զտումների, այդ թվում՝ քաղբանտարկյալների առկայության համար»,- գրել է նա։
Émotion et colère ce matin à l'occasion des commémorations du génocide des #Arméniens. Émotion en pensant à ce génocide qui a fait plus d'un million de victimes. Colère face à la nouvelle épuration ethnique qui s'est opérée en #Artsakh, avec également des prisonniers politiques pic.twitter.com/AKrJmy9Kli
— Valérie Boyer (@valerieboyer13) April 24, 2024