Հասարակական

Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ

2 րոպեի ընթերցում

Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պատկան մարմինները մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին հավաստիացրել են, որ ակտիվ աշխատանքներ են իրականացվում Տավուշի մարզի որոշ հատվածներում սահմանազատումից սահմանամերձ բնակավայրերի բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ուղղությամբ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Անահիտ Մանասյանն այս մասին ասել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում։

«Մինչև սահմանազատման գործըթնացի մեկնարկը ես այցելել եմ Տավուշի մարզ: Այս գործընթացների վերաբերյալ տեղեկատվությունը ստանալուց հետո մեկնել եմ սահմանամերձ բնակավայրեր: Ինձ համար կարևոր է իմ մանդատի շրջանակում գործառույթ իրականացնելը, այսինքն՝ քաղաքացիների խնդիրները, մտահոգությունները արձանագրելը և մարդու իրավունքների տեսանկյունից դրանք հասցեավորելը: Քաղաքացիները մեզ բազմաթիվ մտահոգություններ են հայտնել իրենց անվտանգության, սեփականության իրավունքի և այլնի վերաբերյալ: Ես արձանագրել եմ այդ ամենը և թե՛ բանավոր հաղորդակցության միջոցով, թե՛ գրավոր պաշտոնապես ուղարկել եմ իրավասու մարմիններին: Այս պահին ինձ տրված է հավաստում, որ քաղաքացիների բոլոր իրավունքները երաշխավորելու ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են իրականցվում»,- ներկայացրեց նա:

ՄԻՊ-ը վստահեցրեց՝ կարևորում է պրոցեսը մոնիթորինգի ենթարկելը: Վերջինիս խոսքով՝ քաղաքացիների իրավունքների վերաբերյալ խնդիրներ տեսնելու դեպքում անմիջապես հասցեավորելու է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում