Քաղաքականություն

Ջոն Ինյարիտուն Թուրքիային կոչ է անում ընդունել սեփական պատմությունն ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը

4 րոպեի ընթերցում

Ջոն Ինյարիտուն Թուրքիային կոչ է անում ընդունել սեփական պատմությունն ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է, հետևաբար որքան շատ պետություններ ճանաչեն այն և դատապարտեն, այնքան Թուրքիան այս հարցում կմնա մեկուսացված և ինչ-որ պահի ստիպված կլինի ինքը ևս ընդունել պատմական ճշմարտությունը։

Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ «Արմենպրես»-ին տված հարցազրույցում նման կարծիք հայտնեց Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ինյարիտուն։

-Այս տարի լրանում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը։ Ինչպե՞ս եք գնահատում միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործընթացը։

-Մեր օրերում Հայոց ցեղասպանությունը ճանաչում է 34 պետություն։ Վերջին տարիներին Եվրամիության մի քանի երկրներ, ինչպիսիք են Պորտուգալիան և Իտալիան, դա արել են, և Միացյալ Նահանգները նույնպես՝ 2021 թվականին: Թեև դա ուշանում է, բայց ես դրական եմ համարում, որ ավելի ու ավելի շատ պետություններ են ճանաչում 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը: Այս տարիներին մենք տեսանք, թե ինչպես են շարունակվել հայերի նկատմամբ հալածանքները։ Կարևոր է հիշել և ճանաչել, որպեսզի դա չկրկնվի:

-Չնայած բազմաթիվ երկրներ և միջազգային կազմակերպություններ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը, Թուրքիան 109 տարի անց շարունակում է իր ժխտողական քաղաքականությունը։ Ի՞նչ պետք է անի միջազգային հանրությունը: Բացի կոչերից ու հորդորներից, այլ գործողությունների անհրաժեշտություն տեսնու՞մ եք։

-Փաստորեն, Թուրքիան ոչ միայն չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, այլև ճնշում ու սպառնալիքներ է գործադրում պետությունների դեմ, որպեսզի նրանք ևս չճանաչեն այն։ Թուրքիան լավ կանի ընդունի իր պատմությունը, ինչպես դա արել են մյուս պետությունները: Ես համարում եմ, որ Գերմանիան օրինակ է, թե ինչպես կարելի է ընդունել պատմական փաստը։ Թուրքիայի համար փաստերի ճանաչումը կարող է օգնել բարելավել հարաբերությունները տարածաշրջանում, և այս պետությունը դարձնել ավելի լավ պետություն։

-Ձեր կարծիքով, ի՞նչ հանգամանքներում կամ ի՞նչ պայմաններում Թուրքիան վերջնականապես կբախվի Հայոց ցեղասպանությունը ճանաչող պատմական ճշմարտությանը։

-Իմ կարծիքով`Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է, ուստի որքան շատ պետություններ ճանաչեն այն, այնքան Թուրքիան այս հարցում կմնա մեկուսացված և ինչ-որ պահի ստիպված կլինի ընդունել ճշմարտությունը։

-Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ այս օրերին երկխոսություն է տեղի ունենում։ Ձեր կարծիքով, այս գործընթացը ի՞նչ կերպ կարող է ազդեցություն ունենալ Հայոց ցեղասպանության հարցում։

-Ինչպես նախկինում նշեցի, կարծում եմ, որ այս պատմական փաստի ընդունումը կօգնի բարելավել հարաբերությունները Հայաստանի և նույնիսկ սփյուռքի հայերի հետ, որոնք հիմնականում վերապրածների ժառանգներ են: Բայց դա նաև ավելի լավ երկիր կդարձնի Թուրքիան:

-Հայոց ցեղասպանության թեմային անդրադառնալիս՝ «այլևս երբեք» արտահայտությունը հաճախ է հնչել տարբեր հայտնի գործիչների կողմից, սակայն պատմությունը ցույց է տալիս, որ աշխարհը բավական դասեր չի քաղել, քանի որ անպատիժ հանցագործությունները հակված են կրկնվելու։ Ի՞նչ եք կարծում, առաջադեմ մարդկությունը ի՞նչ պետք է անի «այլևս երբեք»-ը գործնականում տեսանելի դարձնելու համար:

-Իսկապես, հայերի բնաջնջումը, որը տեղի է ունեցել Օսմանյան կայսրության վերջին տարիներին, պետք է ճանաչվի ոչ միայն զոհերին հիշելու, այլ նաև ապագայում նմանատիպ իրադարձությունների կրկնությունը կանխելու համար: Ցավոք, հայ ժողովրդի առնչությամբ մենք հերթական անգամ տեսնում ենք հայերի բնաջնջման, հալածանքի և վտարման պատկերներ իրենց պապենական հողից՝ Լեռնային Ղարաբաղից։ Կարծես, դա քիչ էր, հիմա էլ սպառնալիքները չեն դադարում։ «Այլևս երբեք»-ը չի կարող արտահայտություն լինել առանց պարտավորության: Միջազգային հանրությունը պետք է ավելի հեռուն գնա։

ՀՀ ԱԺ նախագահը Լատվիայի Սեյմի խոսնակին հրավիրել է Հայաստան

Քաղաքականություն

ՀՀ ԱԺ նախագահը Լատվիայի Սեյմի խոսնակին հրավիրել է Հայաստան

ՀՀ–ն Ադրբեջանի և Թուրքիայի հետ գործընթացները չի կապում միմյանց․ Արմեն Գրիգորյան

Քաղաքականություն

ՀՀ–ն Ադրբեջանի և Թուրքիայի հետ գործընթացները չի կապում միմյանց․ Արմեն Գրիգորյան

Ադամ Շիֆը և 47 կոնգրեսական կոչ են անում ԱՄՆ-ին պաշտպանել ԼՂ-ի հայկական մշակութային ժառանգությունն Ադրբեջանի վայրագություններից

Քաղաքականություն

Ադամ Շիֆը և 47 կոնգրեսական կոչ են անում ԱՄՆ-ին պաշտպանել ԼՂ-ի հայկական մշակութային ժառանգությունն Ադրբեջանի վայրագություններից

ՌԴ-ն մինչև այսօր էլ զենք-զինամթերքն ամբողջությամբ չի մատակարարել․ ՀՀ ԱԽ քարտուղար

Քաղաքականություն

ՌԴ-ն մինչև այսօր էլ զենք-զինամթերքն ամբողջությամբ չի մատակարարել․ ՀՀ ԱԽ քարտուղար

Հայաստանն ինտենսիվ աշխատանք է տանում գերիների վերադարձի ուղղությամբ․ ԱԽ քարտուղար

Քաղաքականություն

Հայաստանն ինտենսիվ աշխատանք է տանում գերիների վերադարձի ուղղությամբ․ ԱԽ քարտուղար

Չինաստանի նախագահը կարևոր ելույթով հանդես կգա «Խաղաղ համակեցության հինգ սկզբունքներ»-ի 70-ամյակին նվիրված համաժողովին

Քաղաքականություն

Չինաստանի նախագահը կարևոր ելույթով հանդես կգա «Խաղաղ համակեցության հինգ սկզբունքներ»-ի 70-ամյակին նվիրված համաժողովին

Ադրբեջանը դեռ չի արձագանքել հետաքննության երկկողմ մեխանիզմ ստեղծելու մասին Հայաստանի առաջարկին․ԱԽ քարտուղար

Քաղաքականություն

Ադրբեջանը դեռ չի արձագանքել հետաքննության երկկողմ մեխանիզմ ստեղծելու մասին Հայաստանի առաջարկին․ԱԽ քարտուղար

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ալեն Բարսեին՝ ԵԽ ղեկավարի պաշտոնը ստանձնելու առթիվ

Քաղաքականություն

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ալեն Բարսեին՝ ԵԽ ղեկավարի պաշտոնը ստանձնելու առթիվ

Մեզ համար Հայաստանի դիրքը շատ կարևոր է, այն Եվրոպայի և Արևելքի միջև է. Հնդկաստանի ԱԳ նախարար

Քաղաքականություն

Մեզ համար Հայաստանի դիրքը շատ կարևոր է, այն Եվրոպայի և Արևելքի միջև է. Հնդկաստանի ԱԳ նախարար

ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի պատգամավորները Բեռլինում հանդիպել են Գերմանիայի ԱԳՆ պետնախարար Թոբիաս Լինդների հետ

Քաղաքականություն

ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի պատգամավորները Բեռլինում հանդիպել են Գերմանիայի ԱԳՆ պետնախարար Թոբիաս Լինդների հետ

ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Մոզամբիկին Անկախության օրվա առթիվ

Քաղաքականություն

ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Մոզամբիկին Անկախության օրվա առթիվ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում