Մշակույթ

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

1 րոպեի ընթերցում

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կյանքից հեռացել է բանաստեղծ, Հայաստանի գրողների միության անդամ Արշակ Քոչինյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Հայաստանի գրողների միությունը:

Արշակ Քոչինյանը ծնվել է 1963 թվականի հունվարի 1-ին Գուգարքի շրջանի Վահագնիգյուղում (այժմ՝ ՀՀ Լոռու մարզ)։ Ավարտել է Գրադարանների կենտրոնացված համակարգի ժողովրդական համալսարանի արվեստի և գրականության բաժինը։ 1994 թվականին մասնակցել է Լեռնային Ղարաբաղի պաշտպանական գործողություններին:

Նա բանաստեղծական մի շարք ժողովածուների հեղինակ է, նաև՝ երգերի հեղինակ կատարող:

Քոչինյանի ստեղծագործություններն արժանացել են գրական մրցանակների, տպագրվել են ամսագրերում, անթոլոգիաներում, թերթերում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում