Կիրանց-Ոսկեպար հատվածի փակ լինելու պատճառով դեպի Վրաստան ավտոբուսային ուղևորափոխադրումն իրականացվել է այլընտրանքային ճանապարհով

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանց-Ոսկեպար հատվածի փակ լինելու պատճառով կանոնավոր ուղեևորափոխադրում իրականացնող ընկերություններից մեկը ստիպված է եղել փոխել հիմնական երթուղին:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեցին Հայաստանից Վրաստան կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող «Ար կոմֆորտ տուրս» տրանսպորտային ընկերությունից՝ մանրամասնելով, որ Երևան – Սևան – Դիլիջան – Իջևան – Նոյեմբերյան – Բագրատաշեն երթուղու փոխարեն ուղևորափոխադրումն իրականացվել է այլընտրանքային ճանապարհով, որը Դիլիջանից տանում է Վանաձոր, ապա Ալավերդի՝ դուրս գալով Վրաստանի հետ սահման:

Ընկերությունից պարզաբանեցին, որ ժամանակավորապես՝ քանի դեռ փակ է ճանապարհը, և չգիտեն, թե երբ կբացվի, կօգտվեն այլընտրանքային երթուղուց: Այս դեպքում, սակայն, չեն կարողանում ուղևորներ վերցնել հիմնական երթուղու՝ Դիլիջանից սկսած ճանապարհահատվածի բնակավայրերից:

Տավուշի մարզի որոշ բնակավայրերի մի խումբ բնակիչներ ապրիլի 21-ին կրկին փակել են Վրաստան տանող միջպետական ճանապարհը Կիրանց-Ոսկեպար հատվածում։ Այս մասին հայտնել էր «Ազատություն» ռադիոկայանը: Ավելի վաղ՝ ապրիլի 20-ին, միջպետական ճանապարհը փակած բնակիչները հայտնել էին, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպում է նախատեսված և, եթե պարզաբանումները չբավարարեն, ապա ցույցերը կշարունակվեն:

Փակելով միջպետական ճանապարհը, նրանք իրենց բողոքն էին արտահայտել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ վերջինպայմանավորվածությանդեմ՝ համարելով, որ դա միակողմանի զիջում է Հայաստանի կողմից։

Ակցիայի մասնակիցները պնդել են, որ պայմանավորվածության մեջ նշված հատվածներում և առաջարկվող սկզբունքներով սահմանազատման իրականացումը կարող է անվտանգային ռիսկեր ստեղծել մարզի մի շարք բնակավայրերի համար։

Արդեն ապրիլի 20-ի երեկոյան ակցիայի մասնակիցները բացել էին ճանապարհը, իսկ այսօր կրկին փակել:

Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռքբերված պայմանավորվածության հետ կապված վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես»-ի գրավորհարցերին։

Վարչապետի աշխատակազմից նշել են, որ հայտարարության համաձայն՝երկու հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են Հայաստանի Բաղանիս, Ադրբեջանի Բաղանիս-Այրում, Հայաստանի Ոսկեպար, Ադրբեջանի Աշաղը Ասկիպարա, Հայաստանի Կիրանց, Ադրբեջանի Խեյրեմլի, Հայաստանի Բերքաբեր, Ադրբեջանի Կըզըլ Հաջիլի գյուղերի միջևԽորհրդային Միության ժամանակներում գոյություն ունեցած սահմանները, եւ հաջորդ քայլով այդ սահմանները պետք է ճշտվեն եւ արտահայտվեն նաեւ գետնի վրա։

Գործընթացի քարտեզագրական հիմքը ԽՍՀՄ ժամանակաշրջանի իրավական հիմնավորում ունեցող ամենաթարմ տոպոգրաֆիկ քարտեզներն են, որոնք կազմվել են նման իրավասություն ունեցող մարմինների կողմից:

Վարչապետի աշխատակազմից կարևոր են համարել նաև արձանագրել, որ հանձնաժողովները համաձայնել են, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա, ինչն արձանագրվում է որպես սահմանազատման գործընթացի հիմնարար սկզբունք:

Հայերեն

Պետք է ձևավորենք ջրային ոլորտի բարեփոխումների ճանապարհային քարտեզ. վարչապետը մասնակցել է ջրային ոլորտի աշխատաժողովին

Հանքարդյունաբերական ընկերության կողմից հողը փչացնելու վերաբերյալ քրեական վարույթով պատճառված 4.9 մլն դրամի վնասը վերականգնվել է

Երևանում մեկնարկել է «Armenia Expo-2026» միջազգային ցուցահանդեսը

Մոլդովայի խորհրդարանի խոսնակը մերժել է երկրում ՌԴ-ի նշանակած դեսպանի մեղադրանքները․ Moldpres

Բուլղարիայի վարչապետը հայտարարել է, որ ԵՄ բյուջեն այս տարի լուրջ մարտահրավեր է․ BTA

Լոնդոնում նշել են Մեծ Բրիտանիայի անվիճելի ինքնիշխանությունը Ֆոլկլենդյան կղզիների նկատմամբ

Մարդուն առևանգելու, սպանության փորձ կատարելու վերաբերյալ քրեական վարույթով 2 անձ ձերբակալվել է, կատարվել են տասնյակից ավելի խուզարկություններ

Ոսկերիչների փողոցը ժամանակավորապես փակ կլինի

Սեպտեմբերի 5-ի միջոցառումների անոնս

«Մի գդալ սեր». երբ կինոն, խոհարարությունն ու հայկական արտադրանքը միավորվում են մեկ պատմության մեջ