Օրենքով պետք է պատասխան տա. Գրումրու քաղաքապետը՝ ավտոմեքենայով քաղաքապետարանի աստիճաններին բարձրանալու դեպքի մասին

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի վարորդը մարտի 21-ին առավոտյան ժամը 10։30-ի սահմաններում անկանոն երթևեկել է Գյումրու կենտրոնական հատվածում, վարել մայթերով, այնուհետև մեքենայով հայտնվել քաղաքապետարանի աստիճաններին ու հրաժարվել կատարել պարեկային ծառայողների՝ մեքենայից դուրս գալու, մեքենան հեռացնելու պահանջը:

Քաղաքապետարանի աստիճաններին հայտնված վարորդի պահանջը եղել է Գյումրու քաղաքապետի հետ հանդիպումը։ «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ նշեց Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, վստահեցնելով՝ բարկացած է կատարվածից։

«Ես գիշեր-ցերեկ ազատ ընդունելություն անում եմ, փողոցով զբոսնում եմ, թող գան մոտենան, իրենց խնդիրը բարձրացնեն, չի արդարացնում ոչ մի բան: Օրենքի ողջ խստությամբ պետք է պատասխան տա: Հողահատկացում անեն, չանեն, չի արդարացնում նման երևույթը, ով ուզում է լինի, գուցե եղբայրս լինի, պետք է պատասխան տա»,- ճեպազրուցին նշեց Վարդգես Սամսոնյանը՝ հավելելով, որ կընթանա քննություն, ամեն ինչ պարզ կդառնա:

«Օրենքի ամբողջ խստությամբ պետք է պատասխան տա՝ ով ուզում է լինի, որ նման արատավոր երևույթներ այլևս չլինեն»,- հավելեց նա։

«Արմենպրես»-ի թղթակցի տվյալներով՝ ճեպազրույցի պահին վարորդը մեքենայում չի եղել։ Ոստիկանները նրան բերման էին ենթարկել բաժին։

ԱրմենուհիՄխոյան

Հայերեն

Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Նորվեգիային. Դեմբելեն` ԱԱ-ների ամենաարագ հեթ-տրիկներից մեկի հեղինակ

Իրանը կամիկաձե անօդաչու թռչող սարքեր է ուղարկել Հորմուզում գտնվող նավերի վրա. Թրամփ

Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

ՓԾ տնօրենն ընդունել է Ավստրիական Կարմիր խաչի և Հայկական Կարմիր խաչի ընկերությունների ներկայացուցիչներին

Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակը ձերբակալվել է

Շաղատ գյուղում ՃՏՊ-ի հետևանքով վարորդը մահացել է

Դավիթ Խուդաթյանն ու Մհեր Գրիգորյանն այցելել են Հայաստանի ատոմային էլեկտրակայան

Forbes. Երեմյան ընկերությունների խմբի 20 տարին, 27 բիզնես ուղղությունն ու մեկ տեսլականը

Սուրեն Պապիկյանը կարևորել է հասարակական խորհրդում հանրային ոլորտի տարբեր գործիչների ներգրավվածությունը

Հունիսի 26-ը թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի օրն է