Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ կոնգրեսական Ջուդի Չուն հայտարարել է, որ շարունակում է աշխատել Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի գործընկերների հետ, որպեսզի Ադրբեջանին պատասխանատվության ենթարկեն Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու և աններելի ագրեսիայի համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ինչպես նաև Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին նվիրված՝ «Արդարություն հանուն ցեղասպանության» խորագրով միջոցառման ընթացքում։

«Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի 120 հազար հայերի նկատմամբ: Ես ինքս Արցախ այցելելու պատիվ եմ ունեցել։ Ես տեսել եմ այնպիսի անհավանական մարդկանց՝ ծաղկուն համայնքով, և ինձ այնքան ցավ է պատճառում մտածելը, որ նրանց քշել են այնտեղից, և որ այնքան շատերն են եղել, ովքեր բանտարկվել են: Այսպիսով, մենք պետք է անենք այն ամենը, ինչ կարող ենք: Ահա թե ինչու ես շարունակում եմ աշխատել Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի գործընկերների հետ Ադրբեջանին այս աններելի ագրեսիայի համար պատասխանատվության ենթարկելու համար»,- նշել է Չուն։

Հայերեն العربية English Español فارسی 中文

Գերիների հարցով դիվանագիտական սկանդալից հետո Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին

ՀՀ վարչապետը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Թուրքմենստան

Հայաստանում հայտնաբերված ադրբեջանցի զինծառայողին արտահանձնելու պահանջ Ադրբեջանը չի ներկայացրել

Փաշինյանն անդրադարձավ Ախուրիկի և Երասխի երկաթուղիների վերականգնման հնարավորությանը

Yandex Go-ն Հայաստանում 10 տարեկան է․ անվտանգության ներդրումներ և նոր ծրագրեր

Իսրայելը հայտարարել է Արևելյան Երուսաղեմում Բրիտանիայի հյուպատոսության փակման մասին

Պատերազմների հետևանքով Հայաստանն ունի գտնվելու վայրն անհայտ շուրջ 1000 քաղաքացի. Փաշինյանը խնդրի լուծումն Ադրբեջանի հետ գործակցությամբ է տեսնում

ԱՄՆ-ում մահապատժի անհաջող իրականացումից հետո ուշքի եկած Քրիստա Փայքը «զայրացած և շփոթված» է

ՀՀ վարչապետը Խաղաղության պայմանագրի ստորագրումն ու վավերացումն է համարում իշխող ուժի առաքելությունը

ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ պաշտոնապես հանդիպում նախատեսված չէ. Փաշինյան