Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ կոնգրեսական Սեթ Մոուլթոնը հպարտ է, որ ԱՄՆ Կոնգրեսն ասել է ճշմարտությունը և ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Մոուլթոնն այդ մասին հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակմանն ու Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին նվիրված քննարկման ժամանակ։

«Ես հպարտ եմ, որ Կոնգրեսն ասել է ճշմարտությունը և ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Ես նաև հպարտ եմ, որ նախագահ Բայդենը նույնպես դա արել է։ Եվս մեկ ճշմարտություն է այն, որ հայ ժողովրդի տառապանքները դեռ չեն ավարտվել։ 2020 և 2023 թվականներին ադրբեջանական հարձակումների ժամանակ հայ ժողովուրդը կրկին ընկղմվեց արյունահեղության մեջ։ Բայց հայ ժողովուրդը ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո։ Հայ ժողովուրդը կպահպանի իր վառ մշակույթը, նրանք կասեն ճշմարտությունն ու կծաղկեն, և Միացյալ Նահանգներն ու Կոնգրեսը կկանգնեն նրանց կողքին»,- հայտարարել է կոնգրեսականը։

Հայերեն العربية English Español ქართული Русский Türkçe

Կրակովում հրաձգության հետևանքով 6 մարդ է զոհվել, շուրջ 15-ը՝ վիրավորվել

Մենք պահպանում ենք փառատոնի սրտի զարկը. «Կարմեն. ըմբոստ թռչնակը» դրամայի ցուցադրությամբ Երևանում մեկնարկեց 18-րդ «ՌեԱ»-ն

Վահան Կոստանյանը և Իվանկա Տաշևան անդրադարձել են Հայաստանի և Բուլղարիայի միջև հարաբերությունների օրակարգային հարցերին

Երևան-Սոֆիա-Երևան ավիաչվերթը վերականգնվեց

Ադրբեջանը չի կարող Հայաստանից պահանջել փոխել Սահմանադրությունը, քանի որ դա մեր ներքին հարցն է. Փաշինյան

Իրանը 48 ժամվա ընթացքում խորհրդակցություններ է անցկացրել 12 երկրի հետ

Ռումինիայում հացահատիկ տեղափոխող բեռնատար գնացքը բախվել է շոգեքարշի

Ծանրորդ Էմմա Պողոսյանը 8-րդն է ծանրամարտի ԱԱ-ում

Մեծ Բրիտանիան երկրորդ ռազմական արբանյակն է դուրս բերել ուղեծիր

Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է