Ամստերդամում «Թումո» կենտրոն կբացվի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը հայտնում է, որ Նիդերլանդների առաջին «Թումո» կենտրոնը կբացվի 2025 թվականի սկզբում՝ Ամստերդամում: Կենտրոնում կսովորեն մինչև 1000 ուսանողներ, իսկ մոտ ապագայում կհիմնվի նաև 2 «Թումո տուփ»՝ նորարարական կրթություն ստանալու հնարավորություն տալով ևս մի քանի հարյուր պատանիների:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագծի պաշտոնական մեկնարկը տրվել է ապրիլի 16-ին՝ «Թումո»-ի զարգացման տնօրեն Բեկոր Փափազյանի և նիդերլանդական կողմի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցած հանդիպման ընթացքում: «Թումո Ամստերդամ»-ը հնարավոր կդառնա ի շնորհիվ հանրային և մասնավոր հատվածների գործընկերության, որի մաս են կազմումԱմստերդամի քաղաքապետարաննուՀանրային գրադարանը, ինչպես նաևTomTom,Adyen,Just Eat Takeaway.comևMiroընկերությունները:

«Կենտրոնը կբացվի Ամստերդամ-Զյուիդոստ շրջանում և կդառնա OBA Next նորարարական լաբի, իսկ հետագայում՝ Ամստերդամի «Ապագայի գրադարանի» մի մասը: Ամստերդամցի պատանիները կուսումնասիրեն 8 թումոյական ոլորտներ, որոնցից 5-ն արդեն որոշված են (խաղերի մշակում, ծրագրավորում, ռոբոտաշինություն, նկարչություն և երաժշտություն), իսկ հաջորդ 3-ը կընտրվեն ապագա ուսանողների և նրանց ծնողների կողմից՝ բաց քվեարկությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ «Թումո Ամստերդամ»-ը կդառնա 10-րդ միջազգային «Թումո» կենտրոնը: Հայաստանում ստեղծված նախագիծն արդեն գործում է Փարիզում, Լիոնում, Բեռլինում, Մանհայմում, Ցյուրիխում, Կոիմբրայում, Կիևում, Տիրանայում և Բեյրութում։

Հայերեն English فارسی Русский

Սանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները

Արևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղել

Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետները քննարկել են էներգետիկայի և լոգիստիկ ոլորտներում համագործակցությունը

Իրանի նախագահն օգնություն է առաջարկել Եմենում հակամարտության կարգավորման գործում

Հայաստանի ԱԳՄԱ նախարարն ու Կիպրոսի ԱԳ նախարարը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ու առևտրատնտեսական ոլորտներում համագործակցության ընդլայնումը

Դավիթ Կարապետյանը մասնակցել է «Երկու պետություն» սկզբունքի իրականացմանը նվիրված նախարարական հանդիպմանը

Մակրոնը չի բացառել 2032 թվականին Ֆրանսիայի նախագահի պաշտոնում վերադառնալու հնարավորությունը

Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը

Արարատ Միրզոյանը Նյու Յորքում մասնակցել է միջազգային խաղաղության և անվտանգության ոլորտում ԱԲ-ի կիրառմանը նվիրված քննարկմանը

Վուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասին