Քաղաքականություն

Տիգրան Մկրտչյանը Հունաստանի իշխող կուսակցության երիտասարդներին է ներկայացրել ՀՀ արտաքին քաղաքականության վրա ազդող գործոնները

2 րոպեի ընթերցում

Տիգրան Մկրտչյանը Հունաստանի իշխող կուսակցության երիտասարդներին է ներկայացրել ՀՀ արտաքին քաղաքականության վրա ազդող գործոնները

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանում Հայաստանի դեսպան Տիգրան Մկրտչյանը Հունաստանի իշխող Նեա Դեմոկրատիա կուսակցության երիտասարդական թևի և ELIAMEP (Եվրոպական և արտաքին քաղաքականության հունական հիմնադրամ) վերլուծական ինստիտուտի երիտասարդ հետազոտողների համար հանդես է եկել դասախոսությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հունաստանում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրությունից, Տիգրան Մկրտչյանը նախ շնորհակալություն է հայտնել հույն երիտասարդներին գիտական և քաղաքական ոլորտում ցուցաբերած հետաքրքրության համար, մասնավորապես ընդգծելով Հայաստանի արտաքին քաղաքականության և տարածաշրջանում ընթացող գործընթացների առանձնահատկությունները։

Դեսպան Մկրտչյանն անդրադարձել է տարածաշրջանի անվտանգության խնդիրներին, ներկայացրել ՀՀ արտաքին քաղաքականության վրա ազդող գործոնները, տարածաշրջանում գտնվող երկրների արտաքին քաղաքականությանը բնորոշ գծերն ու նպատակները, գերտերությունների մոտեցումները, ինչպես նաև ՀՀ հարաբերությունները տարածաշրջանային երկրներից յուրաքանչյուրի և խոշոր խաղացողների հետ:

Տարածաշրջանային լարվածության ֆոնին դեսպանը կարևորել է հարատև և կայուն խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերը և Խաղաղության խաչմերուկ ծրագրի նպատակները:

Դեսպանն անդրադարձել է Հայաստան-Հունաստան հարաբերություններին՝ մանրամասն ներկայացնելով համագործակցության ոլորտներում առկա հաջողություններն ու հնարավորությունները: Նա առանձնացրել է հատկապես քաղաքական, երկխոսությունը, պաշտպանության, դիվանագիտական, մշակույթի, կրթության, սփյուռքի, ինչպես նաև խորհրդարանական ոլորտներում համագործակցության ուղղությունները:

Անդրադարձ է կատարվել նաև հայ-հունական երկկողմ օրակարգը նոր՝ ռազմավարական մակարդակի բարձրացնելուն ուղղված քայլերին, որին հասնելու համար անհրաժեշտ են ջանքեր ներդնել բոլոր ուղղություններով։

Դասախոսություններն ամփոփվել են մասնակիցների կողմից հետաքրքրություն ներկայացնող հարցերով ,որոնք վերաբերում էին ՀՀ-ԵՄ, ՀՀ-ԱՄՆ, տարածաշրջանային և միջազգային համագործակցության և անվտանգության օրակարգում առկա հարցերին:

Կլինեն համագործակցության նոր տարրեր, որոնք կնպաստեն Հայաստանի անվտանգությանը. ԵՄ դեսպան

Քաղաքականություն

Կլինեն համագործակցության նոր տարրեր, որոնք կնպաստեն Հայաստանի անվտանգությանը. ԵՄ դեսպան

ՀՀ-ում Իրանի դեսպանը հայտարարել է, որ առաջիկայում Թուրքիայում կայանալու է «3+3» հարթակի հաջորդ հանդիպումը

Քաղաքականություն

ՀՀ-ում Իրանի դեսպանը հայտարարել է, որ առաջիկայում Թուրքիայում կայանալու է «3+3» հարթակի հաջորդ հանդիպումը

Հայաստանն ունի ապահով և կայուն սահման, որը կենսական դեր է խաղում տարածաշրջանային անվտանգության ամրապնդման գործում. Իրանի դեսպան

Քաղաքականություն

Հայաստանն ունի ապահով և կայուն սահման, որը կենսական դեր է խաղում տարածաշրջանային անվտանգության ամրապնդման գործում. Իրանի դեսպան

Ինչպես միշտ, Ալիևի ռեժիմը փորձում է գլխիվայր շուռ տալ իրականությունը․ Բելգիայում և ԵՄ-ում ՀՀ դեսպան

Քաղաքականություն

Ինչպես միշտ, Ալիևի ռեժիմը փորձում է գլխիվայր շուռ տալ իրականությունը․ Բելգիայում և ԵՄ-ում ՀՀ դեսպան

Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովի բացմանը

Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովի բացմանը

Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Ֆինլանդիայի նախագահի հանդիպումը

Քաղաքականություն

Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Ֆինլանդիայի նախագահի հանդիպումը

Ադրբեջանը մերժել է Լոնդոնում Փաշինյան-Ալիև հանդիպում անցկացնելու՝ հայկական կողմի առաջարկը

Քաղաքականություն

Ադրբեջանը մերժել է Լոնդոնում Փաշինյան-Ալիև հանդիպում անցկացնելու՝ հայկական կողմի առաջարկը

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Նիդեռլանդների նորընտիր վարչապետի հետ

Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Նիդեռլանդների նորընտիր վարչապետի հետ

Նիկոլ Փաշինյանը Միացյալ Թագավորությունում մասնակցում է Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովին

Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը Միացյալ Թագավորությունում մասնակցում է Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովին

Հայաստանի ՊՆ-ում ամերիկյան բանակի ներկայացուցիչ կաշխատի. ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հարցազրույցը՝ «Հետք»-ին

Քաղաքականություն

Հայաստանի ՊՆ-ում ամերիկյան բանակի ներկայացուցիչ կաշխատի. ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հարցազրույցը՝ «Հետք»-ին

Արարատ Միրզոյանը վերընտրվելու կապակցությամբ շնորհավորել է Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլային

Քաղաքականություն

Արարատ Միրզոյանը վերընտրվելու կապակցությամբ շնորհավորել է Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլային

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում