Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է նախարարությունում իրականացված խուզարկությանը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նախարարությունում խուզարկության մասին տեղեկացել է մամուլից:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախարարն այս մասին ասել է լրագրողների հետ զրույցում:

«Ես ինքս տեղյակ չեմ: Գտնվում էի կառավարությունում, նիստի էի: Շատ բան չգիտեմ, ինքս ծանոթացել եմ լրատվությունից»,–ասել է Ավանեսյանը՝ հորդորելով մանրամասների համար դիմել Քննչական կոմիտե:

Անդրադառնալով հարցին, թե ինքը հարցաքննվե՞լ է՝ նախարարը պատասխանել է, որ որևէ գործի շրջանակներում վերջերս չի հարցաքննվել:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՀՀ քննչական կոմիտեն խուզարկություն է իրականացնում Առողջապահության նախարարությունում և բժշկական կենտրոններից մեկում:

Հայերեն Русский