«Գաֆեսճեան» հիմնադրամը Երևանին ավելի քան 5000 քառակուսի մետր մակերեսով անշարժ գույք է նվիրաբերել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Գաֆեսճեան թանգարան» հիմնադրամը Երևան համայնքին նվիրաբերել է 5105 քառակուսի մետր մակերեսով անշարժ գույք։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանի ավագանու ապրիլի 16-ի նիստում հայտնեց քաղաքապետարանի աշխատակազմի Անշարժ գույքի կառավարման վարչության պետ Վահան Խաչատրյանը՝ անշարժ գույքը որպես նվիրատվություն ընդունելու մասին հարցի քննարկմանը։

««Գաֆեսճեան թանգարան» հիմնադրամի տնօրենը Երևանի քաղաքապետին հասցեագրված դիմումով հայտնել է հիմնադրամի պատրաստակամությունը Երևան համայնքին անշարժ գույք նվիրաբերելու վերաբերյալ ՝ պայմանով, որ նվիրաբերված տարածքներում կառուցապատման աշխատանքներ չեն իրականացվելու, դրանք այլ անձանց չեն փոխանցվելու և օգտագործվելու են միայն բարեկարգման նպատակով»,-մանրամասնեց Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ «Գաֆեսճեան թանգարան» հիմնադրամը որպես նվիրատվություն Երևան համայնքին է նվիրաբերում սեփականության իրավունքով իրեն պատկանող Անտառային փողոցի համար 1, 1ա,13,139, Ջրաշատ փողոցի համար 27, Սարմենի փողոցի համար 19 և 29 հասցեներում գտնվող ընդհանուր 5105 քառակուսի մետր մակերեսով հողամասերը և դրանցում առկա շինությունները։

Վարչության պետը նշեց, որ Երևանի ավագանու 2022 թվականի համապատասխան որոշմամբ «Գաֆեսճեան թանգարան» հիմնադրամի կողմից Երևան համայնքին էր նվիրաբերվել Կասկադ համալիրի տարածքի չկառուցապատված 11,83 հեկտար մակերեսով հողամասը, և համայնքը պատրաստակամություն էր հայտնել ավարտին հասցնել համալիրի վերին փոսորակի հատվածում կառուցապատման աշխատանքները՝ ապահովելով աստիճանների և շարժասանդուղքների կապը 50-ամյակի հուշարձանի աստիճանների հետ։

Հայերեն

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան