Լոս Անջելեսի շրջանային վերահսկիչ խորհուրդն Ապրիլի 24-ը հռչակել է Հայոց ցեղասպանության հիշատակի օր

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ամերիկայի Միացյալ Նահանգների Լոս Անջելեսի շրջանային վերահսկիչ խորհուրդը միաձայն հավանություն է տվել 2024 թվականի ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելու առաջարկին` ոգեկոչելով ավելի քան 1,5 միլիոն անմեղ կյանք խլած ոճրագործության 109-րդ տարելիցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Pasadenanow-ն։

Առաջարկը ներկայացվել է Փասադենան ներկայացնող վերահսկիչ Քեթրին Բարգերի կողմից։ Առաջարկի համահեղինակ է նաև վերահսկիչ Հիլդա Սոլիսը:

Քեթրին Բարգերը հայտարարել է, որ կարևոր է անցյալից դասեր քաղելը՝ շեշտելով, որ Հայոց ցեղասպանության մասին հիշելը հնարավորություն է տալիս սգալ ավելի քան 1․5 միլիոն անմեղ կյանքերի կորուստը։

Վերահսկիչ Հիլդա Սոլիսն էլ նշել է, որ հարգում են հայ ժողովրդի տոկունությունը, որը իր կյանքը վերակառուցել է ոչնչից, այդ թվում՝ Լոս Անջելեսում։

«Եկեք վերստին պարտավորվենք և վստահ լինենք, որ մենք երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանության մասին, և որ միշտ հանդես կգանք ատելության և վայրագությունների դեմ, որտեղ էլ որ դրանք լինեն»,- ասել է նա:

Հայերեն العربية English Español Русский Türkçe

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին

ՀՀ մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը գրություններ էր ուղարկել տնտեսվարողներին բենզինի գների բարձրացման վերաբերյալ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հաստատել է զարգացման նոր ռազմավարական ուղղությունները

ՀՀ պաշտպանության նախարարը Չինաստանում ոչ պաշտոնական շփումներ է ունեցել գործընկերների և տարբեր երկրների պատվիրակությունների ներկայացուցիչների հետ

Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարները հանդիպումից հետո համատեղ ասուլիս են անցկացրել

Հայաստանի և Չինաստանի պաշտպանության նախարարները քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր