Երևանի Կիևյան կամրջի վերանորոգումը նախատեսվածից երկար կտևի

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Երևանի Կիևյան կամրջի շինարարությունը նախատեսված էր ավարտին հասցնել մինչև 2024 թվականին օգոստոսի 30-ը, սակայն իրականացված աշխատանքների ընթացքում կամրջի կարևոր ենթակառուցվածքներում ի հայտ են եկել մի շարք խնդիրներ, որոնք նույնպես լուծման կարիք ունեն: Քննարկվում է նախատեսվող ժամկետները երկարացնելու հարցը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Գեղամյանը՝ նշելով, որ երկար տարիներ կամուրջը չի վերանորոգվել, իսկ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ տարիներ շարունակ ջրահեռացման համակարգը ընդհանրապես չի գործել, որի պատճառով կամրջի ամբողջ ներքին հատվածը ժանգոտվել է՝ դառնալով վտանգավոր:

«Շինարարական աշխատանքների ընթացքում հենարանների ներսի՝ տարիների ընթացքում կոտրված կամ անհետացած աստիճանները նորերով փոխարինելուց հետո, շինարարները կարողացել են իջնել հենարանների ներսի հատված, որից հետո ի հայտ են եկել նոր աշխատանքներ, որոնք նախագծի մեջ ներառված չեն եղել: Դրանից ելնելով՝ մենք արդեն դիմել ենք նախագծող ընկերությանը, որպեսզի հավելյալ աշխատանքները ներառվեն նախագծի մեջ, ուստի հնարավոր է վերանորոգման աշխատանքների ժամկետները մի փոքր երկարեն»,- ասաց շինարարության և բարեկարգման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարը:

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք կամրջի շինարարական աշխատանքների ընթացքում երթևեկությունը ամբողջությամբ կփակվի՝ Գեղամյանը նշեց , որ ասֆալտբետոնե ծածկի աշխատանքները իրականացնելու ընթացքում կամուրջը երթևեկության համար ամբողջությամբ չի փակվի. աշխատանքները կիրականացվեն հատվածային:

Սակայն քաղաքապետարանի շինբարեկարգման բաժնի շինարարական ծրագրերի ղեկավար Աշոտ Խեչիկյանը նշեց, որ կան որոշակի աշխատանքներ, որոնք անհնար կլինի իրականացնել առանց երթևեկության դադարեցման:

«Կլինի մի ժամանակաշրջան, որ անհրաժեշտություն կառաջանա կամուրջը ամբողջությամբ փակելու և հիմնական խնդիրը վերաբերում է դեֆորմացիոն կարերին: Դրանք, իհարկե, գործարանային պայմաններում նախապես կպատրաստվեն, բայց տեղադրումը անհնար կլինի մասնակի իրականացնել, շինարարական տեսակետից ճիշտ է այն միանգամից տեղադրել»,-ասաց Խեչիկյանը:

Կամրջային երկաթբետոնե կոնստրուկցիաների գործարանի տնօրեն Մինաս Մինասյանը նշեց, որ վերանորոգման ծրագրով նախատեսված են ծավալուն աշխատանքներ տարբեր ուղղություններով, որոնք էականորեն կերկարացնեն կամրջի անվտանգ կյանքը:

Մինասյանի խոսքով՝ կամրջի հենարանների մետաղները ամբողջությամբ քայքայված են եղել, իրականացվել է մետաղի վերամշակում հատուկ նյութերով, ինչպես նաև բետոնե ամրացում:

Շինարարական աշխատանքները իրականացնող ընկերության տնօրենը նշեց, որ կամրջի հարակից աստիճանների վերականգնումից բացի, բարեկարգվելու և մաքրվելու են նաև հարևանությամբ գտնվող տարածքները:

Հեղ. Գայանե Գաբոյան

Օպերատոր՝ Հայկ Բարսեղյան

Լուսանկարները՝ Հայկ Բադալյանի

Հայերեն Español

Սևանից այս տարի ոռոգման նպատակով բաց է թողնվել 75,3 մլն խորանարդ մետր ջուր՝ պատմական նվազագույնը. Լևոն Ազիզյան

Պեսկովը հերքել է մինչև տարեվերջ 300 հազար մարդու զորակոչելու լուրերը

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվիրակությանը

Շախմատի կանանց ու տղամարդկանց թիմերը շարունակում են հաղթանակների շարքը համաշխարհային Օլիմպիադայում

Ոստիկանության գվարդիայի ծառայողները տարեսկզբից բացահայտել են հանցագործության շուրջ 660 դեպք

Սրբուհի Գալյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին

Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների փոփոխությունը

«Վալդակար». երեխաների համար նախատեսված առաջին հայկական անիմացիոն սերիալը հասանելի է նաև արևմտահայերենով

Վարչապետն այցելել է Ֆրաունհոֆերի ջրածնի կիրառական կենտրոն

ՍԱՏՄ-ն արձագանքել է թունաքիմիկատների վերաբերյալ պատգամավոր Հարություն Մնացականյանի հայտարարություններին