Վայոց ձորի մարզում հայտնաբերվել է սև անգղի բույն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող «Հայաստանում գիշատիչ թռչունների ուսումնասիրության և պահպանության» ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների ընթացքում Վայոց ձորի մարզում հայտնաբերվել է սև անգղի բույն։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին NABU-ից, Վայոց ձորի մարզում նման դեպք նկարագրվել էր ընդամենը մեկ անգամ` 1987 թվականի Կարմիր գրքում, սակայն բնադրման վերաբերյալ հղում չկա։

«Սև անգղ (Aegypius monachus) գրացված է ՀՀ կարմիր գրքում որպես հազվագյուտ, նկատելիորեն կրճատվող թվաքանակով տեսակ, ԲՊՄՄ կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես վտանգված տեսակ, թռչնատեսակը պահպանվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցում, որտեղ կանոնավոր բնադրում է։ Թռչնատեսակի պահպանությունը խիստ կարևոր է․ նրան վնասելը առաջացնում է վարչական և քրեական պատասխանատվություն»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը 2018 թվականից սկսած իրականցնում է «Հայաստանում գիշատիչ թռչունների ուսումնասիրության և պահպանության» ծրագիր: Ծրագրի նպատակն է ուսումնասիրել ՀՀ տարածքում բնադրող գիշատիչ թռչնատեսակների բնադրավայրերը, կատարել ամենամյա բնադրման հաջողության գնահատում, ուսումնասիրել բնադրավայրերին սպառնացող վտանգները և առաջարկել կանխարգելիչ լուծումներ, իրականացնել ամենամյա հաշվառման աշխատանքներ, ուսումնասիրել չուն և այլն:

Ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքները ներառում են՝ դաշտային հետազոտությունների (հաշվառումների) շնորհիվ հավաքագրված տվյալների վիզուալիզացիա, քարտեզագրում, ինչպես նաև տարբեր գիշատիչ թռչնատեսակների վրա արբանյակային տվիչների տեղադրում, օղակավորում, էկոկրթական միջոցառումների միջոցով հասարակության լայն շերտերի իրազեկում այս կամ այն թռչնատեսակի վերաբերյալ, գիտահանրամատչելի նյութերի ստեղծում, տպագրություն և տարածում զանազան կրթական հաստատություններում:

Հայերեն

Փրկարարի օրվան ընդառաջ վարչապետը հանդիպել է ՆԳՆ կրթահամալիրի ուսանողների հետ

Լոռու մարզում կամավոր հանձնվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք

Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 14-ին կհանդիպի արտաքին քաղաքականությամբ հետաքրքրվող երիտասարդների հետ

Վերանորոգվում է Մարտունի քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցի շենքը

Հայաստանը մեծ ծավալի աշխատանք ունի կատարելու ԵՄ անդամակցության ճանապարհին. Վահագն Խաչատուրյան

Թրամփը Կանադային սպառնացել է տնտեսության փլուզմամբ

Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցով որոշումը կհրապարակվի սեպտեմբերի 4-ին

Գեղարքունիքի մարզում շարունակվում է անասնակերի և հացահատիկի բերքահավաքը

Գավառի համայնքապետարանում կայացել է «EU4Sevan+» ծրագրի թիմի անդամների մասնակցությամբ հանդիպում- քննարկում

Ֆրանսիայի դեսպանատանը թունավորման դեպքով հավի ֆիլեում սալմոնելա, իշխանի ֆիլեում՝ աղիքային ցուպիկ է հայտնաբերվել