«Գարդման-Շիրվան-Նախիջևան» միությունը հայտարարություն է տարածել Մարաղայի հայերի կոտորածի տարելիցի կապակցությամբ

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը հայտարարություն է տարածել Մարաղայի հայերի կոտորածի տարելիցի կապակցությամբ՝ նշելով, որ այսօր էլ Ադրբեջանը, կոպտորեն խախտելով այդթվում նաև Արդարադատության միջազգային դատարանի որոշումը,բացահայտ կերպով շարունակում է հայկական հետքը վերացնելունուղղված քաղաքականությունը՝ պղծելով, վանդալիզմի ենթարկելով ևոչնչացնելով հայկական կրոնական ու պատմամշակութային կոթողներնու սրբավայրերը: Տարբեր մակարդակներում և հարթակներումշարունակվում է նաև հայության նկատմամբ ատելության քարոզը,ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքիօկուպացիան և սպառնալիքները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարության մեջ նշված է. «Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում Լեռնային Ղարաբաղի Մարաղա բնակավայում Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված կոտորածի զոհերի հիշատակին. 32 տարի առաջ այս օրը Մարաղայում դաժանաբար սպանվեցին մի քանի տասնյակ հայեր, այդ թվում՝ կանայք և երեխաներ, շուրջ 5000 բնակչություն ունեցող բնակավայրն ամբողջությամբ բռնի տեղահանվեց և արդյունքում հայաթափվեց:

Ադրբեջանի կողմից ծրագրված և ազգային պատկանելիության հիմքով իրականացված այս գործողությունները մաս էին կազմում էթնիկ զտման ընդհանուր քաղաքականության, որի դրսևրումներն էին նաև ավելի վաղ Սումգայիթում, Կիրովաբադում և Բաքվում կազմակերպված հայերի ջարդերը, Նախիջևանի ամբողջական հայաթափումը:

Պետք է արձանագրել, որ չնայած նշյալ իրադարձություններից անցել է ավելի քան երեք տասնամյակ, դրանց հետևանքով բռնի տեղահանված հայերը մինչ օրս զրկված են եղել իրենց բնակավայրեր վերադառնալու, կորցրած սեփականությունը տնօրինելու և այլ իրավունքներն իրացնելու հնարավորությունից: Ավելին, իրականացված ոճրագորությունների համար

անպատժելիությունը, մարդու իրավունքների շարունակական խախտումները և դրանց անտեսումը, իսկ հաճախ նաև պետության կողմից բացահայտ խրախուսման քաղաքականությունը հանգեցրել են նոր զանգվածային ոճրագործությունների և ագրեսիայի:

Չնայած ընթացող բանակցային գործընթացին 2016թ. ապրիլին ԼեռնայինՂարաբաղի խաղաղ բնակչության դեմ զինված հարձակման, իսկ 2020թ.սեպտեմբերից ի վեր լայնածավալ պատերազմի, ԼՂ հայերինշարունակաբար ահաբեկելու, ԼՂ-ն աշխարհին կապող միակ միջանցքիլիակատար արգելափակման, բնակչությանը սովամահության մատնելու,իսկ 2023թ. սեպտեմբերին լայնածավալ ռազմական հարձակմանհետևանքով ԼՂ-ն ևս ենթարկվեց ամբողջական էթնիկ զտման:

Հատկանշական է, որ այսօր էլ Ադրբեջանը, կոպտորեն խախտելով այդթվում նաև Արդարադատության միջազգային դատարանի որոշումը,բացահայտ կերպով շարունակում է հայկական հետքը վերացնելունուղղված քաղաքականությունը՝ պղծելով, վանդալիզմի ենթարկելով ևոչնչացնելով հայկական կրոնական ու պատմամշակութային կոթողներնու սրբավայրերը: Տարբեր մակարդակներում և հարթակներումշարունակվում է նաև հայության նկատմամբ ատելության քարոզը,ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքիօկուպացիան և սպառնալիքները:

Թե՛ Մարաղայի կոտորածը, թե՛ արդեն 21-րդ դարում ԼՂ-ում տեղիունեցած էթնիկ զտումներն արձանագրվել և իրենց գնահատականն ենստացել միջազգային կառույցների, իրավապաշտպանկազմակերպությունների զեկույցներում, բազմաթիվհրապարակումներում և անվիճարկելի են:

Չնայած դրան, ինչպես մեր՝ Ադրբեջանական ԽՍՀ-ից բռնագաղթածհայերիս, այնպես էլ Լեռային Ղարաբաղի մեր հայրենակիցների բնականիրավունքները մնում են չիրացված: «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը կոչ է անում ադրբեջանականիշխանություններին, միջազգային հանրությանը ապահովել նակինումԱԽՍՀ տարածքում բնակված հայերի անվտանգ և ապահով վերադարձնիրենց հայրենի բնակավայրեր, անվերապահ և լիարժեք փոխհատուցելկորսված գույքի դիմաց և պատժի ու պատասխանատվության ենթարկելհայ բնակչության դեմ պատերազմական հանցանքներ գործած բոլորմեղավորներին»:

Հայերեն العربية Русский

Արարատ Միրզոյանը կմասնակցի Վարշավայի անվտանգության ֆորումին

ՃՏՊ Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում․ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետից

Զելենսկին խոստացել է նախագահական ընտրություններ կազմակերպել, եթե Ռուսաստանը համաձայնի 2-ամսյա ամբողջական հրադադարի

Թրամփը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարի մասին

Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել