Ուկրաինական Ուժգորոդում տեղադրվել է Սերգեյ Փարաջանովի քանդակը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ուկրաինայի Ուժգորոդ քաղաքում ապրիլի 10-ին հանդիսավոր արարողությամբ տեղադրվել է հայ ականավոր կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի քանդակը: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ այդ մասին հայտնում է AnalitikaUA-ն։

Ուկրաինացի վարպետ Ռոման Մուրնիկի հեղինակած քանդակը տեղադրվել է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ պատրաստված խաչքարի հարևանությամբ: Կինեմատոգրաֆիայի մեծ վարպետին այդ կերպ մեծարելու նախաձեռնությամբ հանդես են եկել Ուժգորոդի քաղաքային խորհրդի պատգամավոր Արսեն Մելքումյանը և Անդրկարպատյան երկրամասի հայ համայնքի անդամ Ավետիք Գասպարյանը:

Միջոցառումը սկսվել է համատեղ աղոթքով և Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի ողջույնի խոսքով։ Ներկաներին ողջունել են նաև Ուժգորոդի փոխքաղաքապետ Իվան Զավիդնյակը, Ուկրաինայի կինեմատոգրաֆիստների ազգային միության նախագահ Սերգեյ Բորդենյուկը, Ուկրաինայի հայերի միության շտաբի նախագահ Դավիթ Մկրտչյանը, ՀՀ դեսպանատան առաջին քարտուղար Հայկ Թորոսյանը, Ուժգորոդի քաղաքային խորհրդի պատգամավոր Արսեն Մելքումյանը, Ուկրաինայի վաստակավոր արտիստ Եվգենի Տիշչուկը, Անդրկարպատիայի հայ համայնքի ղեկավար Կարեն Ենոքյանը և համայնքի անդամ Ավետիք Գասպարյանը։

Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի անունից շնորհակալագրեր են հանձնվել Սերգեյ Փարաջանովի արվեստն այդ կերպ հանրահռչակելու նախաձեռնողներին:

Հայերեն Русский

ՀՀ ՄԻՊ-ը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի օրվա առթիվ

Արաղչին բացառել է ԱՄՆ-ի հետ հակամարտության կարգավորումը ռազմական ճանապարհով

Սպորտային մարմնամարզության հավաքականը հավաք է անցկացնում Գերմանիայում

Հայաստանի ֆուտբոլի կանանց ընտրանին Հորդանանում երկու ընկերական խաղ կունենա

Դատախազությունը «Վանա լիճ դրախտ» ռեստորանային համալիրի օտարման գործընթացում խախտում է հայտնաբերել. պետշահերի հայց է ներկայացվել դատարան

Կարատեիստ Սուրեն Հարությունյանը դարձել է «Karate1 Series» մրցաշարի փոխչեմպիոն

Իսպանիայում հորդառատ անձրևների հետևանքով կան զոհեր

«Նոր գիրք»-37/26. Բուրդո, Վեռն, Չարան, Դրոթեր, Նոել, Ջոնասեն

Ուկրաինա այցելած Մերցը հայտարարել է Կիևին լրացուցիչ 1 մլրդ եվրոյի ռազմական օգնության մասին

Հնդկաստանի ֆինանսների նախարար մեկնաբանել է ԱՄՆ-ի հետ առևտրային համաձայնագրի շուրջ բանակցությունների ընթացքը