Երազանքի մասնագիտությունը՝ խոհարարություն. «Երեմյան Ակադեմիան» 5 տարեկան է

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունը 2019 թվականի ապրիլի 8-ին հիմնել է «Խոհարարական արվեստի և հյուրընկալության Երեմյան ակադեմիան»: Նպատակն է տեղական և միջազգային աշխատաշուկայի համար պատրաստել բարձրորակ կադրեր, բացահայտել և կրթել ոլորտի տաղանդներին:

«Երեմյան Փրոջեքեթսն» Ակադեմիայի գործարկումով արձագանքեց ոլորտի՝ պրոֆեսիոնալ կադրեր ունենալու պահանջներին ու մարտահրավերներին:

56 հաստատված ծրագիր, 1600-ից ավելի շրջանավարտ, որի 90 %-ը գործող մասնագետներ, համագործակցություններ տեղական ու միջազգային 30-ից ավելի ընկերությունների հետ. գործունեության 5 տարիների ընթացքում Ակադեմիան ունեցել է նշանակալի արդյունքներ, գրանցել հաջողություններ, որոնք վկայում են նման հաստատություն հիմնելու անհրաժեշտության և կարևորության մասին:

2024 թվականի ապրիլի 8-ին տեղի ունեցավ «Երեմյան Ակադեմիայի» հոբելյանական 5-ամյակի միջոցառումը, որին ներկա էին դիվանագիտական կառույցներից ներկայացուցիչներ՝ դեսպաններ, փոխդեսպաններ, հյուպատոսներ, մշակութային և կրթական գործերով ղեկավարներ, միջազգային և տեղական կազմակերպությունների գործընկերներ,շրջանավարտներ և ուսանողներ։

«2017-ը Հայաստանում ռեստորանային ոլորտի համար բեկումնային էր՝ սրընթաց զարգացման տեսանկյունից, հետաքրքիր և ինքնատիպ` նախագծերի առաջարկի տեսանկյունից։ Եվ մենք թե՛ մեր նոր կոնցեպտուալ նախագծերը կյանքի կոչելու, թե՛ առհասարակ ոլորտի արդյունավետ զարգացման առումով, հասկացանք, որ այդ դրական փոփոխությունները հնարավոր չեն առանց բարձրակարգ պրոֆեսիոնալների, ոլորտի հմուտ մասնագետների՝ կրթված և որակավորված խոհարարների, սպասարկողների, կառավարիչների»-Ակադեմիայի 5-ամյակի միջոցառման ընթացքում նշեց «Երեմյան Փրոջեքթսի» գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը :

Նա հավելեց, որ 5 տարին բավականին լուրջ փորձաշրջան է, որն ապացուցեց, որ այն, ինչ արվում է, անհրաժեշտ է, կարևոր է և ուղղված է մնայուն արժեքներ ստեղծելուն, հայկական խոհանոցը զարգացնելուն ու ճանաչելի դարձնելուն։

«Եվ ես վստահ եմ, որ 10, 15, 20 և բոլոր հոբելյանական առիթներին մենք մեր մեծագույն ձեռքբերումները նշելու ենք մեր նոր շրջանավարտների բազմաթիվ համայնքով»,- ասաց Դավիթ Երեմյանը:

«Երեմյան Ակադեմիայի» տնօրեն Աիդա Տիգրանյանի խոսքով՝ 5 տարի առաջ Հայաստանում խոհարարի մասնագիտությունն ուղղակի այլընտրանք էր նրանց համար, ովքեր չգիտեին՝ ինչով զբաղվել․

«Այսօր կարող եմ վստահաբար փաստել, որ խոհարարությունը շատերի համար դարձել է երազանքի մասնագիտություն, և այդ գործում «Խոհարարության արվեստի և հյուրընկալության Երեմյան Ակադեմիան» ունի իր նշանակալի ներդրումը։ Մեր գործունեությամբ մենք կածրատիպեր և մոտեցում փոխեցինք ոչ միայն խոհարարի, այլև առհասարակ բոլոր այն մասնագիտությունների մասին, որոնք անհրաժեշտ են ռեստորանային բիզնեսում արդյունավետ գործելու և հաջողելու համար: Այստեղ սովորելը ոլորտի մասնագետների համար դարձել է մրցակցային առավելություն»,-նշեց Աիդա Տիգրանյանը։

Միջոցառման ընթացքում ներկայացվեցին Ակադեմիայի 5 տարիների գործունեության արդյունքները, ինչպես նաև շնորհակալագրեր հանձնվեցին գործընկերներին և թիմին։

Հայերեն

ԱՊՀ ղեկավարները հայտարարություն են ընդունել Համագործակցության 35-ամյա հոբելյանի առթիվ

Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ Ոստիկանություն

Իտալիայի գինեգործարանից գողացել են 30 000 շիշ գինի՝ 5 միլիոն եվրո արժողությամբ

Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է Արդարադատության միջազգային դատարանի դատավոր Նավի Փիլեյին

Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ Նիկոլ Փաշինյան

Կլիչկոն խորհուրդ է տվել Կիևի բնակիչներին ժամանակավորապես լքել քաղաքը

Վարչապետ Փաշինյանի ելույթն ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին

2027 թվականին ԱՊՀ-ում նախագահությունը կանցնի Ուզբեկստանին

Անվավեր է ճանաչվել Արթիկում մսուր-մանկապարտեզի շենքի օտարման աճուրդը․ համայնքին կհատուցվի 12.4 միլիոն դրամ

ԻՀՊԿ-ն հերքել է Հորմուզի նեղուցով անցնող նավթի ծավալների վերաբերյալ ԱՄՆ-ի պնդումները