Քաղաքականություն

Մեկնարկել է Ազգային ժողովի նիստը. ՈՒՂԻՂ

1 րոպեի ընթերցում

Մեկնարկել է Ազգային ժողովի նիստը. ՈՒՂԻՂ

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում մեկնարկել է հերթական նիստը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ապրիլի 9–ին մեկարկող նիստերի օրակարգում ընդգրկված է 25 հարց:

Ի թիվս մի շարք օրենսդրական նախաձեռնությունների՝ նիստերի օրակարգում է նաև Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի քննարկումը:

Խորհրդարանը կքննարկի նաև «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ «Երեւանի էներգաարդյունավետության երկրորդ փուլ» ֆինանսական պայմանագիրը, «Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Երեւանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագիր» վարկային համաձայնագիրը», «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության եւ Եվրոպական միության իրավապահ ոլորտում համագործակցության գործակալության միջեւ փոխգործակցության մասին» համաձայնագիրը, «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության եւ Եվրոպական միության իրավապահ ոլորտում համագործակցության գործակալության միջեւ անվտանգ կապուղու մասին» փոխըմբռնման հուշագիրը վավերացնելու մասին հարցերը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում