ՄՊՀ-ն հրապարակել է պահնորդական գործունեության ոլորտի ուսումնասիրության արդյունքները

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առանց զենքի օգտագործման պահնորդական ծառայություններ մատուցող կազմակերպությունների համար լիցենզավորման պահանջն առաջիկայում կվերացվի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Շուշան Սարգսյանը՝ նշելով, որ միևնույն ժամանակ, հաշվի առնելով ոլորտի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու անհրաժեշտությունը, առաջարկվել է այդ ծառայությունների մատուցումը ներառել ծանուցման ենթակա գործունեության տեսակների ցանկում, ինչը հնարավորություն կտա կազմակերպությունների գործունեության նկատմամբ իրականացնել համապատասխան հսկողություն՝ միաժամանակ ապահովելով ավելի դյուրին ընթացակարգեր:

Սարգսյանն ընդգծեց՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը (ՄՊՀ) հրապարակել է պահնորդական գործունեության ոլորտում իրականացված ուսումնասիրության արդյունքները. այն իրականացնելու համար հիմք են հանդիսացել Հանձնաժողովի կողմից նախկինում իրականացված վարչական վարույթների ընթացքում բացահայտված խնդիրները, ինչպես նաև հնարավոր խնդիրների առնչությամբ ստացված ազդակները:

«Ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է, որ պահնորդական ծառայությունների մատուցումը լիցենզավորման ենթակա գործունեություն է, իսկ պահնորդական գործառույթներ իրականացնելու իրավունք ունեն պահնորդի որակավորում ունեցող ՀՀ քաղաքացիները: Իսկ պահնորդական ծառայություններ մատուցած տնտեսվարող սուբյեկտների թիվը 2022 թվականին 2021 թվականի համեմատ աճել է 18 տոկոսով՝ 96-ից դառնալով 113, իսկ պահնորդական ծառայությունների ծավալն աճել է 6 տոկոսով՝ հասնելով 14,1 մլրդ դրամի»,-ասաց Շուշան Սարգսյանը:

Նրա խոսքով՝ ուսումնասիրությամբ արձանագրվել է նաև, որ Ոստիկանության կողմից ևս մատուցվել են պահնորդական ծառայություններ: Հանձնաժողովը կարևորում է, որ տվյալ դեպքում պահնորդական կազմակերպությունները չհայտնվեն անբարենպաստ մրցակցային պայմաններում, ինչի կապակցությամբ լիազոր մարմնի հետ համապատասխան աշխատանքներ են տարվում:

«Առկա են մի շարք օրենսդրական պահանջներ, որոնք կարող են լրացուցիչ ծանրաբեռնվածություն առաջացնել տնտեսվարողների համար կամ որոնց ապահովումը գործնականորեն անհնար է։ Օրինակ՝ պահնորդական կազմակերպությունները պարտավոր են ապահովագրել պահնորդի կյանքն ու առողջությունը, սակայն ՀՀ ապահովագրական շուկայում այդ ծառայությունը չի մատուցվում: Հանձնաժողովը համապատասխան օրենսդրական փոփոխությունների իրականացման առաջարկներ է ներկայացրել։

Որպեսզի կազմակերպությունները ստիպված չլինեն պահպանել և լիազոր մարմին ներկայացնել մեծ ծավալի փաստաթղթեր, հանձնաժողովն առաջարկել է Պետական եկամուտների կոմիտեի և կրթական հաստատությունների հետ համագործակցության շրջանակներում լիազոր մարմնի կողմից ստեղծել պարբերաբար թարմացվող էլեկտրոնային շտեմարաններ, որտեղ կպահպանվեն և տեխնիկածրագրային միջոցներով կթարմացվեն կազմակերպությունների, պահնորդների, ինչպես նաև անհրաժեշտ այլ տվյալները»,-ընդգծեց Շուշան Սարգսյանը:

«ԱՐՄՈԲԻԼ» ՓԲԸ-ի իրավական վարչության պետ Հրաչ Աբրահամյանն անդրադառնալով խնդիրներին, նշեց, որ պետությունը պետք է մտածի և այս ուղղությամբ այնպիսի քայլեր ձեռնարկի, որպեսզի բոլոր ընկերություններում կատարվեն համապատասխան հսկողություններ, այլ ոչ թե հիմնականում խոշոր ընկերություններում: Աբրահամյանի խոսքով՝ ոլորտում կան բացեր և կետեր, որոնց համապատասխան լուծումները դեռևս չկան, բայց հնարավոր է գտնել լուծումներ և ճկուն մեխանիզմներ, որոնք կկարգավորեն առկա խնդիրները:

Հայերեն

Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար

Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա

Եվրոպական արհմիությունների ինստիտուտը զգուշացրել է, որ ջերմային սթրեսը սպառնում է Եվրոպայում 130 միլիոն աշխատողների

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին

Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով

Քաղաքական առումով որոշումը կայացված է. Ռուբինյանն անդրադարձել է ԱԺ նախագահի պաշտոնում իր թեկնածությունը հաստատելու որոշմանը

Դատախազությունը Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

ԱԺ նախագահի պաշտոնում ՔՊ-ի թեկնածուն Ռուբեն Ռուբինյանն է

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները

Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա