Սպորտ

Առաջիկա 3 տարվա համար 14 զանազան սպորտային միջոցառում ենք հյուրընկալելու. Կարեն Գիլոյան

1 րոպեի ընթերցում

Առաջիկա 3 տարվա համար 14 զանազան սպորտային միջոցառում ենք հյուրընկալելու. Կարեն Գիլոյան

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2027 թվականի ծանրամարտի աշխարհի առաջնությունն անցկացվելու է Հայաստանում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը կարևորում է այդ առաջնությունը:

«Դեռևս ծանրամարտի Եվրոպայի առաջնությունից հետո, երբ ամփոփեցինք այն, ինչ ունենք, հասկացանք, որ բացառիկ վերաբերմունք է եղել, առաջնությունն էլ բացառիկ էր: Եվ դրա վառ վկայությունը լեցուն տրիբունաններն էին, որը, ցավոք, չտեսանք Բուլղարիայում անցկացվող առաջնությանը՝ ներկա էր մեկ ավտոբուս մարդ»,-ասաց Գիլոյանը:

Վերջինիս խոսքով` սպորտը երկրպագուների համար է և Հայաստանում երկրպագուների ներկայությունը կարևորվում է:

«Մինչև 2027 թվականը հեշտ չի լինելու: Մենք առաջիկա 3 տարվա համար 14 զանազան սպորտային միջոցառում ենք հյուրընկալելու, ընդ որում` նաև խաղային ձևերից եզրափակիչ մրցաշարեր: Նախորդ 2 տարում Հայաստանում այնքան բարձրակարգ մրցում է եղել, որքան չի եղել Խորհրդային միության 70 և հետխորհրդային 27 տարիներին»,-առանձնացրեց նա:

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան որոշում է կայացրել 2027 թվականի աշխարհի առաջնության անցկացման իրավունքը վստահել Հայաստանին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում