Life

Արամ MP3-ն երկրպագուներին է ներկայացրել «Երևի» նոր երգը

1 րոպեի ընթերցում

Արամ MP3-ն երկրպագուներին է ներկայացրել «Երևի» նոր երգը

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արամ MP3-ն երաժշտասերների դատին է հանձնել «Երևի» մեղեդային ստեղծագործությունը, որի հիման վրա նկարահանված տեսահոլովակն արդեն համացանցում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երգի երաժշտության հեղինակը Վարդան Գալստյանն է, խոսքերը գրել է Հարութ Տիզյանը, գործիքավորումը՝ Վարդան Գալստյանի և Մարտին Միրզոյանի:

Երգիչը «Երևի» երգի հոլովակը հրապարակել է «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում և շնորհակալություն հայտնել ողջ ստեղծագործական թիմին:

«Բոլորին մաղթում եմ այս երգի պես դրական լիցքեր և անհամբեր սպասում եմ ձեր մեկնաբանություններին: Ձեզ դուր կգա «Երևի» »,-գրել է Արամ MP3-ն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում