Մշակույթ

Աննա Հակոբյանը «Պողոսյան» հիմնադրամի ներկայացուցիչների հետ քննարկել է ՀՀ-ում  ցուցահանդես կազմակերպելու հնարավորությունը

2 րոպեի ընթերցում

Աննա Հակոբյանը «Պողոսյան» հիմնադրամի ներկայացուցիչների հետ քննարկել է ՀՀ-ում  ցուցահանդես կազմակերպելու հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի տիկին, «Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում հյուրընկալվել է «Պողոսյան» հիմնադրամի հովանու ներքո գործող Villa Empain մշակույթի և արվեստի կենտրոնում, հանդիպել «Պողոսյան» հիմնադրամի ֆինանսական հարցերով տնօրեն Ստեյն Յակոբսի և ցուցասրահի ղեկավար Ան֊Քլեղ Դյուպեղի հետ:

an3.jpg (182 KB)

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Իմ Քայլը» հիմնադրամից, Աննա Հակոբյանը «Պողոսյան» հիմնադրամի ներկայացուցիչներին մանրամասն ներկայացրել է «Իմ Քայլը» հիմնադրամի առաքելությունը և ընթացիկ երեք ծրագրերը, ինչպես նաև ծանոթացել «Պողոսյան» հիմնադրամի գործունեությանը: Աննա Հակոբյանն առաջարկել է «Իմ Քայլը» հիմնադրամի և «Պողոսյան» հիմնադրամի համատեղ ջանքերով Հայաստանում կազմակերպել սփյուռքահայ ժամանակակից նկարիչների և արվեստագետների ցուցահանդես: Կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները՝ խորացնելով երկու հիմնադրամների միջև գործակցությունը:

Ըստ աղբյուրի՝ հանդիպումից հետո Աննա Հակոբյանը «Պողոսյան» հիմնադրամի ներկայացուցիչների ուղեկցությամբ Villa Empain արվեստի կենտրոնում ծանոթացել է ժամանակակից մոդեռնիզմի վառ ներկայացուցիչներ Ժոզեֆ և Աննի Ալբերների աշխատանքներին:

an5.jpg (596 KB)

Նշվում է, որ հանդիպման ավարտին «Պողոսյան» հիմնադրամի ներկայացուցիչներն Աննա Հակոբյանին հրավիրել են սեպտեմբերին Երևանի Սիրահարների այգում կայանալիք բացօթյա ցուցահանդեսին, որը նվիրված է լինելու Villa Empain մշակույթի և արվեստի կենտրոնի պատմությանը:

an6.jpg (1.29 MB)

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում