Ինովացիա

Ստարտափերների համար կկայանա QLOONG Vol. 3 հիմնադիրների ելույթներն անկեղծ «քննադատելու» միջոցառումը

1 րոպեի ընթերցում

Ստարտափերների համար կկայանա QLOONG Vol. 3 հիմնադիրների ելույթներն անկեղծ «քննադատելու» միջոցառումը

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ներդրողների ու հաջողակ ձեռներեցների անկեղծ և հնարավորինս խիստ կարծիքը լսելու, նոր կարծիքներ հավաքելու, գործարար կապեր ձեռք բերելու համար ապրիլի 4-ին ստարտափների հիմնադիրների համար կկայանա Qloong 3-րդ միջոցառումը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ցանկացողները նախապես կարող են ներկայացնել իրենց ստարտափն այստեղ: Միջոցառման բոլոր մանրամասներին ծանոթանալ ու նախապես գրանցվել հնարավոր է այստեղ:

Այս անգամ ժյուրիի կազմում են SmartClick-ի և ViralMango-ի հիմնադիր Ռեմ Դարբինյանը, Formula VC վենչուրային ֆոնդի հիմնադիրներ Կարեն Վարդանյանը և Գրիգոր Հովհաննիսյանը:

Ստարտափների հիմնադիրները իրենց գաղափարների կամ պրոդուկտների մասին ելույթ ունենալուց հետո անկեղծ քննարկման ընթացքում հնարավորություն կունենան արձագանքներ ու կարծիքներ ստանալ, իրենց գաղափարը կատարելագործելու ուղիներ գտնել, գործարար կապեր ձեռք բերել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում