Forbes-ը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պերճանքի իրեր արտադրող ֆրանսիական LVMH (LVMH Moet Hennessy Louis Vuitton) ընկերության սեփականատեր Բեռնար Առնոն, ըստ Forbes-ի վարկածի, դարձյալ գլխավորել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ամենամյա վարկանիշային աղյուսակը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Առնոյի կարողությունը գնահատվում է 233 միլիարդ դոլար. մեկ տարի առաջ այն կազմում էր 211 միլիարդ դոլար։

Երկրորդ տեղում մնում է ձեռնարկատեր Իլոն Մասկը, որի կարողությունը մեկ տարի առաջվա 180 միլիարդից հասել է 195 միլիարդի:

Վարկանիշային աղյուսակի երրորդ տեղը կրկին զբաղեցնում է Ջեֆ Բեզոսը։ Amazon-ի հիմնադրի կարողությունը 194 միլիարդ դոլար է․ մեկ տարի առաջ նրա կարողությունը գնահատվում էր 114 միլիարդ դոլար:

Meta ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգը, որի կարողությունը մեկ տարի առաջվա 64,4 միլիարդ դոլարից միանգամից հասել է 177 միլիարդ դոլարի, 16-րդից բարձրացել է չորրորդ դիրք:

Հինգերորդ տեղում Oracle տեխնոլոգիական ընկերության ղեկավար Լարի Էլիսոնն է, որի կարողությունը 107 միլիարդ դոլարից հասել է 141 միլիարդի:

Մոլորակի միլիարդատերերի ընդհանուր կարողությունը, ըստ Forbes-ի հաշվարկների, կազմում է 14,2 տրիլիոն դոլար, ինչը 2 տրիլիոնով ավելի է մեկ տարի առաջվա ցուցանիշից և 1,1 տրիլիոնով ավելի, քան 2021 թվականին գրանցված նախորդ ռեկորդը։ Դրա հետ մեկտեղ, աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է նոր ռեկորդի՝ 2781-ի՝ մեկ տարի առաջվա 2640-ի համեմատ, ինչը 26-ով ավելի է 2021 թվականին գրանցված նախորդ ռեկորդից։

Միլիարդատերերի թվով առաջատարը ԱՄՆ-ն է։ Այնտեղ կա 813 միլիարդատեր՝ 5,7 տրիլիոն դոլար ընդհանուր կարողությամբ։ ԱՄՆ-ին հաջորդում է Չինաստանը, որտեղ կա 473 միլիարդատեր՝ 1,7 տրիլիոն դոլար կարողությամբ։ Երրորդ տեղում Հնդկաստանն է՝ 200 միլիարդատերերով։

Հայերեն Русский

Ելիսեյան պալատում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս