Հասարակական

«Դիմակահանդես». խաչատրյանական նոր ցուցադրություն Արմենիա Վայն գինեգործարանում

4 րոպեի ընթերցում

«Դիմակահանդես». խաչատրյանական նոր ցուցադրություն Արմենիա Վայն գինեգործարանում

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։Արմենիա Վայն գինեգործական և կոնյակագործական խոշորագույն համալիր լինելուց բացի նաև վայր է, որտեղ մեկ հարկի տակ միախառնվում են մեղեդին ու բույրը, միաձուլվում են մշակույթն ու համերը, ներդաշնակվում գույնն ու զգացմունքները․․․

Օրերս Արմենիա Վայն ընկերությունը՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի և Հայաստանի գինու պատմության թանգարանի հետ համատեղ կյանքի կոչեց հայկական մշակույթը հանրայնացնելու ևս մեկ նախաձեռնություն․ Ընկերության կոնյակի մառանում բացվեց «Դիմակահանդես» ցուցադրությունը, որն Արամ Խաչատրյանի ստեղծագործական հանճարին նվիրված յուրատիպ անկյուն է։

Արմենիա Վայն և Արամ Խաչատրյան անունների կապը երկար պատմություն ունի․ ընկերության մառանում ավելի քան 10 տարի հնչում են կոմպոզիտորի մեղեդիները։

IMG_5642.jpeg (9.56 MB)

«Արմենիա Վայն ընկերությունը երբեք չի սահմանափակվել արտադրական գործընթացներով։ Մեր գործունեության առաջին իսկ պահից մեծագույն նպատակ է եղել ստեղծել ազգային, մնայուն արժեհամակարգ, որը կխոսի հայի, Հայաստանի և հայկականի մասին։ Մենք այս պատասխանատվությունն ու առաքելությունը կրում ենք սիրով և ամենայն նվիրումով»,-պատմել է ընկերության կոմերցիոն տնօրեն Քրիստինե Վարդանյանն՝ ավելացնելով.

«Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը՝ որպես Հայաստանյան մշակութային կարևոր օջախ, անշուշտ, պետք է դառնար մեր մշտական գործընկերը։ «Դիմակահանդես» կոչվող այս գողտրիկ անկյունը հնարավորություն կտա մեր այցելուներին, հյուրերին ու գործընկերներին ՝ վայելել խաչատրյանական շունչը մեր կոնյակաբույր մառանում»:

IMG_5643.jpeg (3.01 MB)

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը մեծ ուրախությամբ է պատմել Արմենիա Վայն ընկերության հետ համագործակցության մասին․

«Մեր համագործակցությունը սկսվել է դեռ 2022 թվականին՝ Արամ Խաչատրյանի ծննդյան օրը, ինչը շատ խորհրդանշական և միևնույն ժամանակ պարտավորեցնող է․ ուրախ եմ, որ արվեստի այս երկու դրսևորումներից՝ երաժշտություն և կոնյակագործություն, ծնվեց այս գեղեցիկ համագործակցությունը և ցուցադրությունը»:

IMG_5644.jpeg (3.13 MB)

Երկու թանգարանների միջև կնքված հուշագիրը միայն սկիզբն է․ Հայաստանի գինու պատմության թանգարանի տնօրեն Հայկ Գյուլամիրյանի խոսքով՝ Արմենիա Վայնը արտադրական գործընթացին զուգահեռ ունի մի շարք ծրագրեր՝ թանգարայնացնելու գործարանի տարբեր հատվածներ և այցելուներին ներկայացնելու Հայաստանն իր ամբողջ հմայքով։

Արմենիա Վայն գինեգործարանը վերջին տարիներին տուրիստական սիրելի ուղղություն է դարձել աշխարհի տարբեր անկյուններից Հայաստան ժամանած այցելուների համար, ովքեր ցանկանում են բացահայտել Հայաստանը՝ որպես գինու և գաստրո ուղղություն։

IMG_5645.jpeg (14.05 MB)

«Նախորդ տարվա ընթացքում մեզ այցելած 30.000 զբոսաշրջիկների հոսքը ոգեշնչում է հավատալ, որ Հայաստանն իսկապես կարելի է դարձնել գինու և գաստրո տուրիզմի կենտրոն։ Հենց այդ ուղղությամբ էլ աշխատում ենք․ և համոզված եմ, որ «Դիմակահանդես» ցուցադրությունն ու նմանատիպ նախաձեռնությունները դառնալու են կարևոր քայլեր այս գործում»,- նշել է ընկերության տուրիզմի և հյուրընկալության բաժնի ղեկավար Աբրահամ Մուրադյանը։

IMG_5646.jpeg (13.81 MB)

Արմենիա Վայնը և Հայաստանի գինու պատմության թանգարանն արդեն ունեն մի շարք հաջողված համագործակցություններ Մատենադարանի, Երևանի պատմության թանգարանի, Փարաջանովի տուն թանգարանի, Ազգային Կինոկենտրոնի, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի, Օպերայի և Բալետի ազգային ակադեմիական թատրոնի հետ։ Ընկերությունը ծրագրում է ընդլայնել համագործակցության հորիզոնները նաև հայկական մշակույթը պահպանող և աշխարհին ներկայացնող այլ կառույցների հետ։

IMG_5650.jpeg (5.99 MB)

IMG_5651.jpeg (1.83 MB)

IMG_5652.jpeg (12.70 MB)

IMG_5654.jpeg (7.11 MB)

IMG_5657.jpeg (12.03 MB)

IMG_5658.jpeg (10.87 MB)

IMG_5659.jpeg (5.55 MB)

IMG_9356.JPG (7.94 MB)

IMG_9360.JPG (3.54 MB)

IMG_9477.JPG (14.50 MB)

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Հասարակական

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Աղվերանի հյուրանոցներից մեկի անցակետում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

Հասարակական

Աղվերանի հյուրանոցներից մեկի պահակակետում պայթյունի հետևանքով մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

Հասարակական

ENNHRI-ը հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ի նկատմամբ քաղաքական գործիչների կողմից սպառնալիքների և հարձակումների առնչությամբ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Հասարակական

ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Հասարակական

Նախաքննությամբ պարզվում են 4 մարդու կյանք խլած ավտովթարին հանգեցրած գործոնները. ՀՀ քննչական կոմիտե

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Հասարակական

Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղում ավտոմեքենա է այրվել

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

Հասարակական

Վայոց ձորի մարզի Գետափ-Մարտունի ավտոճանապարհին հողաշերտի փլվածքը մաքրվել է, ճանապարհը երկկողմանի երթևեկելի է

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

Հասարակական

«Հայկական Ավիաուղիներ»-ը կթռչեն Ուֆա

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Հասարակական

ՃՏՊ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Հասարակական

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 79 քաղաքացիական անձ և ոստիկան

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

Հասարակական

Եթե պարզվի, որ օրենքից դուրս որևէ բան է եղել, կտրվի համապատասխան արձագանք. Փաշինյանը՝ ոստիկանների գործողությունների մասին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում