Թումո լաբերը, Granatus Ventures-ը և Vivan Therapeutics-ը միասին նախագիծ կիրականացնեն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թումո լաբերը, Granatus Ventures-ը և Vivan Therapeutics-ը միավորվում են մի նախագծի շուրջ, որի նպատակն է մշակել ծրագիր, որը հիմնվելով հիվանդի գենետիկ տվյալների վրա, մեքենայական ուսուցման միջոցով անհատականացված բուժման տարբերակներ կառաջարկի։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ընկերությունները համատեղ հայտարարություն են տարածել:

Ստեղծելով front-end, մեքենայական ուսուցման մոդել և API-ներ՝ նախագծի մասնակիցները գործնական փորձ և ծրագրի բետա տարբերակը պետք է ստանան։ Ծրագիրը կհամադրի հիվանդի գենետիկական հաջորդականության տվյալներն արդեն առկա գիտելիքների հետ՝ բուժման մեթոդներ առաջարկելով։

Vivan Therapeutics-ը բրիտանական ընկերություն է, որը հեղափոխիչ գործունեություն է ծավալում քաղցկեղի բուժման գործում։ Ընկերությունն անհատականացված ախտորոշման և կլինիկական որոշումների աջակցության նոր կարգ է սահմանել՝ քաղցկեղով ապրող մարդկանց բուժման ավելի արդյունավետ տարբերակներ առաջարկելու համար։ Նյու Յորքի Մաունթ Սինայ բժշկական կենտրոնի հետ համատեղ մշակված այս տեխնոլոգիան խոստումնալից ներուժ ունի քաղցկեղի բուժման, դեղամիջոցների հայտնաբերման ու մշակման հարցում։

Նախագծի սկիզբը 2024-ի մայիսին է, տևողությունը` 6 ամիս օֆլայն ձևաչափով, լեզուն` հայերեն։ Դիմելու վերջնաժամկետը ապրիլի 20-ն է։ Մասնակցությունն անվճար է: Ծրագրին կարող են դիմել 18 տարեկանը լրացած անձիք, ովքեր կրթություն են ստացել կամ ստանում հետևյալ բնագավառներից որևէ մեկում՝մաթեմատիկա, համակարգչային գիտություն, վիճակագրություն կամ կենսաինֆորմատիկա։

Դիմորդները պետք է մեծ հետաքրքրություն ունենան բիոինֆորմատիկայի կամ մեքենայական ուսուցման հանդեպ, ինչպես նաև ծրագրավորման որևէ լեզվի կիրառման որոշակի փորձ։

Հայերեն العربية

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում