Էկոնոմիկայի նախարարը և Կորեայի ԱԳ նախարարի տեղակալը քննարկել են տնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 28-ին ընդունել է Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Չուն Բյունվոնի գլխավորած պատվիրակությանը՝ հայ-կորեական տնտեսական համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Էկոնոմիկայի նախարարությունից, հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը։

Քննարկվել են համագործակցության հնարավորությունները շրջակա միջավայրի պահպանության և վերականգնվող էներգետիկայի, մասնավորապես՝ թափոնների կառավարման, պլաստիկի վերամշակման, քամու, արևային էներգիայի արտադրության և կանաչ տնտեսության ուղղությամբ։

Գևորգ Պապոյանը ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորություններն ու ոլորտում իրականացվող բարեփոխումները, ինչպես նաև տնտեսության ոլորտում կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունն ու առաջնահերթությունները՝ ընդգծելով տնտեսության դիվերսիֆիկացիայի կարևորությունը և, հատկապես, ամրագրել այդ շրջանակներում համագործակցության խորացումը Կորեայի հետ։

Գևորգ Պապոյանն անդրադարձել է նաև «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը։

Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են Հայաստանի և Կորեայի միջև համագործակցության զարգացումն ու խորացումը և պատրաստակամություն հայտնել ակտիվ ջանքեր գործադրել նոր նախաձեռնություններ և ծրագրեր կյանքի կոչելու ուղղությամբ։

Հայերեն العربية Русский

Իրանի գլխավոր օդանավակայանը շարունակում է լիարժեք գործել՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցներին

ԱՄՆ-ի կողմից օգտագործվող բրիտանական ռազմաբազայի մոտ հինգ մարդ է ձերբակալվել ահաբեկչության կասկածանքով

Մարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել Փարիզի «World challenge cup»-ում

Հայտնի են Հայաստանի հրաձգության առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները

«Նոր գիրք»-36/26. Սարգսյան, Վիգանտե¸ Գրիգորյան

Հարավային Կորեան պարզաբանում է պահանջում Կիևից հյուսիսկորեացի ռազմագերիներին փոխանցելու մասին լուրը հրապարակայնացնելու համար

Հայաստանի շախմատի կանանց ու տղամարդկանց հավաքականներն առանձին ենթախմբերում դարձել են մեդալակիրներ

Սաուդյան Արաբիայի արտգործնախարարը Ռուբիոյի հետ բանակցելու նպատակով ժամանել է Վաշինգտոն

Գիտաֆանտաստիկ պատմվածքների «Հորիզոնից անդին» մրցույթի ամփոփումը

Իրանը պատրաստ է վերսկսել ռազմական գործողություններն ԱՄՆ-ի դեմ, սակայն դեռևս չի հրաժարվում դիվանագիտական ճանապարհից. Արաղչի