Գեղարքունիքի մարզում գրանցվել է խոշոր եղջերավորների գլխաքանակի անկում, մանր եղջերավորների աճ

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզում 2024 թվականին նախորդ տարվա համեմատ գրանցվել է խոշոր եղջերավորների գլխաքանակի անկում, մանր եղջերավորների աճ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության Գեղարքունիքի մարզային գործակալությունից, 2024 թվականի հունվարին Գեղարքունիքի մարզում հաշվառվել է 75 հազար 829 գլուխ խոշոր եղջերավոր անասուն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում հաշվառված 81 հազար 536 գլխի դիմաց, ինչը նշանակում է, որ անասնապահության այս ճյուղում անկում է գրանցվել 5 հազար 707 գլխով։ 5 հազար 985 գլխի չափով էլ պակասել են կովերը։

Դրան հակառակ, 2 հազար 809 գլխով ավելացել է մանր եղջերավորների քանակը։ Եթե 2023 թվականի հունվարին մարզում հաշվառվել է 99 հազար 108 գլուխ մանր եղջերավոր անասուն, ապա 2024 թվականի հունվարին արդեն այն հասել է 101 հազար 917-ի։ 1561-ով էլ ավելացել է մանր եղջերավորների մայրական կազմը։

Նախորդ տարվա համեմատ խոզերի գլխաքանակն ավելացել 761-ով։ Այժմ մարզի տնտեսություններում պահվող խոզերի գլխաքանակը 11 հազար 259 է՝ նախորդ տարվա հունվարի 10 հազար 498-ի դիմաց։ 2022 թվականին հաշվառված 1551 ձիերի քանակն այս տարի նվազել է 5-ով։ Էականորեն նվազել է նաև թռչունների և մեղվաընտանիքների թիվը։

Այսպես՝ 2023 թվականին հաշվառված 242 հազար 081 թև թռչունների դիմաց 2024 թվականին հաշվառվել է 211 հազար 256 թև, իսկ 2023 թվականին հաշվառված 37 հազար 848 մեղվաընտանիքի դիմաց այս հունվարին հաշվառվել է 35 հազար 464 մեղվաընտանիք։ Այսպիսով՝ թռչունների քանակը պակասել է 30 հազար 825 թևով, մեղվաընտանիքները՝ 2 հազար 384 փեթակով։

Խոսրով Խլղաթյան

Հայերեն

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթի հաղթող Միհալ Ստոչելը հորդորեց երբեք չհանձնվել

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթում հաղթեց Լեհաստանը. Հայաստանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը

Քննչական կոմիտեն քննության առարկա կդարձնի ենթադրաբար ՌԴ-ից հարկադրանքով Հայաստան տեղափոխվող մարդկանց անուններով  ցուցակը

Դատախազությունը Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու միջնորդություններ է ներկայացրել ԿԸՀ

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների կողմից ընտրակաշառք տալու նոր դեպք բացահայտելու մասին

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք․ էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ

ԿԸՀ-ն ընտրողներին հորդորել է քվեարկության օրը կրել այնպիսի հագուստ, որի վրա չլինի ընտրություններում գրանցված քաղաքական ուժերին համադրելի թիվ

Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ վնասվել են ավտոմեքենաներ, տների տանիքներ, ծառեր

ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը

Լավ հանդիպում ստացվեց, սակայն մեր լավագույն խաղը չէր. Եղիշե Մելիքյան