Քաղաքականություն

Եվրանեսթ ԽՎ-ն ողջունել է ԵՄ-ի հետ հարաբերություններն ամրապնդելու ՀՀ կառավարության որոշումը

2 րոպեի ընթերցում

Եվրանեսթ ԽՎ-ն ողջունել է ԵՄ-ի հետ հարաբերություններն ամրապնդելու ՀՀ կառավարության որոշումը

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը 11-րդ լիագումար նստաշրջանում ընդունած բանաձևով ողջունել է Եվրոպական Միության հետ հարաբերություններն ամրապնդելու Հայաստանի կառավարության որոշումը և ԵՄ կառույցներին հորդորել է մշակել կոնկրետ առաջարկներ, թե ինչպես արձագանքել Հայաստանի եվրոպական ձգտումներին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ԱԺ-ում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին տեղեկացրեց Եվրանեսթ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանը՝ մանրամասներ ներկայացնելով Բրյուսելում Վեհաժողովի լիագումար նստաշրջանի աշխատանքների վերաբերյալ։

Նրա խոսքով՝ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովն ընդունված բանաձևով խրախուսում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շուտափույթ ավարտը։

Եվրանեսթ ԽՎ-ն բանաձևով կոչ է անում ԵՄ-ին ակտիվորեն ներգրավել Բաքվի և Երևանի հաշտեցման գործընթացում, ապահովել կայուն խաղաղության պայմանագիր, որն ընդունելի կլինի երկու կողմերի համար՝ ընդգծով տարածքային ամբողջականության անձեռնմխելիությունը։

Վեհաժողովը նաև խրախուսում է Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացի շուտափույթ ավարտը, ինչի շնորհիվ կհաստատվեն միջպետական հարաբերություններ՝ հիմնված միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների վրա, առաջին հերթին՝ միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ճանաչման վրա։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում