Life

Սլովակիայի քաղաքներից մեկում 5 հոգու վիրավորած արջին հաջողվել է գտնել և գնդակահարել

1 րոպեի ընթերցում

Սլովակիայի քաղաքներից մեկում 5 հոգու վիրավորած արջին հաջողվել է գտնել և գնդակահարել

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սլովակիայի քաղաքներից մեկի փողոցներով օրեր առաջ վազող գորշ արջը, որը 5 մարդու է վիրավորել, գնդակահարվել է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով երկրի բնապահպանության նախարարին։

Մարտի 17-ին Լիպտովսկի Միկուլաս քաղաքում թափառող արջի տեսանյութերը մեծ տարածում են գտել համացանցում։ Սակայն արջին գտնելու համար պահանջվեց 10 օր։ Կենդանուն մարտի 26-ին գտել են անտառում և գնդակահարել։

Սլովակիայի բնապահպանության նախարար Թոմաս Տարաբան Facebook-ի իր էջում հայտնել է, որ արջին նույնականացնելու համար օգտագործվել են անօդաչու թռչող սարքեր և կենսաչափական տեխնոլոգիա։

Տարածաշրջանում արջի հարձակումից հետո ուժեղացվել է պարեկային հսկողությունը՝ որպես նախազգուշական միջոցառում նմանատիպ հարձակումների դեպքում։

Հինգ վիրավորներից մեկը 10-ամյա աղջիկ է։ Հարձակումից հետո երկու մարդ հոսպիտալացվել է։

Սլովակիայի կառավարության որոշ անդամների պնդմամբ՝ այս միջադեպը ցույց է տալիս, որ հարկավոր է մեղմացնել վայրի բնության պաշտպանության վերաբերյալ ԵՄ կանոնները, որոնք թույլ չեն տալիս վայրի կենդանիների, այդ թվում՝ արջերի և գայլերի որսը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում