Ինովացիա

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

1 րոպեի ընթերցում

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ucom ընկերությունը մարտի 28-ին մարզային ցանցի վերազինման ծավալուն աշխատանքներ է իրականացնելու։ Մասնավորապես, փոխարինվելու է ցանցի գլխավոր կոմուտացիոն կենտրոնը (Mobile Swithching Subsystem)։

Այս աշխատանքը տարվա ընթացքում նախատեսված լայնածավալ ցանցային վերազինման ծրագրի մաս է և ուղղված է ցանցերի արդիականացմանն ու կապի որակի բարելավմանը։

Այս փուլում շարժական կապի խափանումներ հնարավոր է լինեն Շիրակի, Արագածոտնի, Կոտայքի, Արմավիրի մարզերում, ինչպես նաև մասնակիորեն Գեղարքունիքի, Լոռիի ու Արարատի մարզերում։ Մոնտաժային աշխատանքներն իրականացվելու են գիշերային ժամերին բաժանորդներին մինիմալ անհարմարություն հասցնելու նպատակով, սակայն ցերեկային ժամերին նույնպես հնարավոր է լինեն զանգերի կամ կապի խափանումներ։

Հնարավոր խափանումները վերաբերելու են հիմնականում ուղիղ հեռախոսային (3G) կապին։

Հնարավոր ընդհատումների կապակցությամբ ընկերությունը նախապես հայցում է բաժանորդների ներողամտությունը։ Վերազինման աշխատանքների հաջորդ փուլերի մասին բաժանորդներին նույնպես կտեղեկացվի նախօրոք։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում