Հայաստանը հանդես կգա «Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսաեզրափակիչում
1 րոպեի ընթերցում
![Հայաստանը հանդես կգա «Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսաեզրափակիչում](http://armenpress.am/resized/480/static/news/b/2024/03/1133358.jpg)
ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ 2024» երգի հեղինակավոր մրցույթում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա» խումբը ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցույթի պաշտոնական կայքը հայտնում է, որ խումբը «Ժակո» երգով հանդես կգա 8-րդ համարի ներքո:
«Եվրատեսիլ 2024» երգի հեղինակավոր մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյո քաղաքում:
«Լադանիվա» հայ-ֆրանսիական խմբի հիմնադիրներն են Ժակլին Բաղդասարյանն ու Լուի Թոմասը: Խմբի մյուս ֆրանսիացի անդամները պարբերաբար փոփոխվում են: Մինչ օրս «Լադանիվան» հետաքրքիր, յուրահատուկ մոտեցմամբ է երաժշտասերներին ներկայացրել «Զեփյուռի նման», «Վայ աման», «Սարերի հովին մեռնեմ» և այլ հայկական ժողովրդական երգեր, որոնք խմբին մեծ ճանաչում բերեցին Հայաստանում: